Քանի դեռ չենք զրկվել. մեծերը` Աստծո մասին

«Հրացանը ձեռքիս մտախոհ թափառում էի ծովափին, իմ դառը վիճակի մասին էի խորհում: Եվ իմ մեջ հանկարծ բանականության ձայնը խոսեց. «Այո՛, քո վիճակը աննախանձելի է, դու միայնակ ես, դա ճիշտ է, բայց հիշիր, թե ինչ եղավ ձեզ հետ. դուք տասնմեկ հոգով մտաք նավակ, իսկ ո՞ւր են մնացած տասը, ինչո՞ւ նրանք զոհվեցին, ինչո՞վ ես դու նրանցից առավել»: […]