17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Աղոթում ենք

Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը: Սրբազանի նամակը սուր վիճաբանություն է առաջացրել հայերի շրջանում համայն աշխարհում, ներառյալ Թուրքիայի հայկական համայնքը: Ոմանք նրա հրաժանականի կոչ են արել, իսկ մյուսները, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի մի պատգամավոր, պահանջել […]

Աշխարհի վերջի մասին 12 նշան

Այսօր մեր եկեղեցում ընթերցվում է Ավետարանից մի հատված ուր մեր Տերը պատմում է ‪աշխարհի_վերջի‬ նշանների մասին (Մաթ. 24:9-15): Ասում է, որ բազում այլ բաների հետ մեկտեղ, սուտ մարգարեներ պիտի գան ու մարդկանց մոլորեցնեն: Զգույշ եղեք սիրելի ժողովուրդ, ամեն բանի ու գաղափարի մի հավատացեք, ինչքան էլ դրանք հաճելի ու «անմեղ» թվան: Որպեսզի դուք չխաբվեք ու չսխալվեք, […]

Օրենքի հանդեպ մեռած եք Քրիստոսի մարմնով

«Այսպես էլ դուք, եղբայրնե՛ր, օրենքի հանդեպ մեռած եք Քրիստոսի մարմնով, որպեսզի լինք ուրիշինը՝ նրանը, որ մեռելներից հարութիւն է առել, որպեսզի պտղաբեր լինենք Աստծո համար. քանզի մինչ մարմնական ցանկությունների համեմատ էինք ապրում, մեղքի կրքերը, որ օրէնքից մղում էին ստանում, զորանում էին մեր մարմնի անդամների մէջ՝ մեզ առաջնորդելու համար մահվան» (Հռոմ. 7։4-5)։

Բանտ` արվամոլության դեմ լինելու համար

Պատրիարք Կիրիլն ասում է, որ Եվրոպական և Ամերիկյան քաղաքակրթությունների ապաքրիստոնեացումը «Հայտնության տեսարան է» երբ «մեղքն ամրագրվում է օրենքով» (bit.ly/27V6288): Առաջին դարում Քրիստոնեական կյանքը հանցագործություն էր համարվում Հռոմեական Կայսրությունում և օրենքով պատժվում էր մահվամբ: Հետագա դարերում ազատություններ եղան ու հիմա մոտենում ենք սկզբնական այդ վիճակին, երբ Քրիստոնյան կարող է բանտ նետվել արվամոլությանը դեմ լինելու կամ երեխային […]

Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունն է, որ մարդուն դարձնում է մարդ. Մեծերը Աստծո մասին

«Ով սիրում է Աստծուն առանց հավատի, ընդամենը իրեն է ներկայացնում Աստծո առաջ, իսկ ով Աստծուն սիրում է հավատալով, նա Աստծուն է ներկայացնում մարդկանց առաջ: Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունն է, որ մարդուն դարձնում է Մարդ, և միայն Աստվածային օրենքների մեջ է մարդը դառնում Մարդ»: ԿՅԵՐԿԵԳՈՐ Սյորեն Օբյու – (1813-1855), դանիացի փիլիսոփա, գրող, աստվածաբան: Նրա կարծիքով՝ քրիստոնեությունն […]

Քրիստոնյայի հոգևոր կերպարը Քրիստոսի կերպարն է

Քրիստոնյայի հոգևոր կերպարը Քրիստոսի կերպարն է՝ սիրող, համբերատար, ներողամիտ, ողորմած: Եվ կարևոր է իմանալ, որ ճշմարիտ համբերատարությունը, ներողամտությունն ու ողորմածությունը անհնարին են առանց սիրո: Ղուկ. 4: 31-41 Գործ. 6: 8 – 7: 29 Հակ. 3: 13 – 4: 6 Հովհ. 1: 18-28 Մատթ. 4: 12-25 Մարկ. 1: 14-20 Ապրիլի 13, Օրվա խորհուրդը Աղբյուրէ Qahana.am

Դուք չեք ստեղծվել վախով ապրելու համար

Դուք չեք ստեղծվել պարտվելու, հուսահատվելու կամ անցյալով ապրելու համար, այլ զորանալու և հաղթելու: «Զօրացե՛ք Տիրոջով եւ նրա զորության կարողությամբ. եւ Աստծու սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին» (Եփ 6:9-11): Դուք չէք ստեղծվել վախով ապրելու համար, այլ Տեր ունեք երկնքում, ով հաղթել է աշխարհին:

Որպես մեռելներից կենդանի դարձածներ

«Այսուհետեւ մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկություններին: Եւ ձեր մարմնի անդամները, որպես անիրավության գործիք, ի ծառայություն մեղքի մի՛ պատրաստեք, այլ հանձնեցեք ձեզ ի ծառայություն Աստծուն` որպես մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարության գործիքներ՝ ի ծառայություն Աստծուն, որպեսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրենքի տակ չեք, այլ՝ շնորհի» (Հռոմ. 6։12-14)։

Սիրո տասներորդ օրենքը

Ամփոփելով «Սիրո օրենքներ» հոդվածաշարը` այսօր անդրադառնալու ենք մեր կյանքի սեպ հանդիսացող տասնաբանյա պատվիրաններից տասներորդին: «Աչք մի՛ ունեցիր ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի, ո՛չ քո մերձավորի կնոջ, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնու, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա անասունի, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»։ Հստակ հնչում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի