15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ մարդիկ ձեզ վիրավորում են

Երբ մարդիկ ձեզ վիրավորում են, դա ձեր արժեքը ոչ քչացնում է, ոչ էլ շատացնում: Եթե ձեր մեջ որոշակի հպարտություն կա, ապա այդ վիրավորանքը ցավ կպատճառի, իսկ եթե խոնարհություն, ապա դուք կհվստահեք Քրիստոսին որ ձեզ հատուկ ձևով կպաշտպանի: Իսկ մինչ այդ եկեք սիրենք մերձավորին, ինչպես մեր անձերը: Մերձավորին չենք սիրում որովհետև նա լավն է կամ վատ: Դու քո անձը չէս սիրում չէ՞ որովհետև այն լավն է կամ վատ, այլ որովհետև դա քո անձն է:

Նույնպես էլ մերձավորը, նրան չենք սիրում որովհետև նա մեկ լավն է, մեկ-մեկ էլ ապերախտ, այլ որովհետև նա քո մերձավորն է, քո երկնավոր Հոր ստեծղած մարդը: Քո մեծ ընտանիքի անդամը, ով կարող է քո պես և սխալվել և զղջալ և ապաշխարել: Ձեզանից ո՞ր ծնողը կուզեր որ իր խելոք երեխաներն ատեին ու պատժեին իր չար երեխաներին:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ