07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այց առաջին քրիստոնյա երկիր». համացանցում է Հռոմի պապի հայաստանյան այցի մասին տեսահոլովակը

«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արևելյան երկրում` Հայաստանում, որի ժողովուրդն առաջինը ստացավ Հիսուսի Ավետարանը». Հռոմի Ֆրանցիսկոս պապի հենց այս խոսքերով է սկսվում Հայաստան կատարելիք նրա այցի մասին իրազեկող նոր տեսահոլովակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսահոլովակում հիշեցվում է, որ «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցելության ընթացքում հունիսի 25-ին ժամը 10:00-ին Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում կմատուցի Սուրբ Պատարագ` աղոթակցությամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի: Նույն օրը ժամը 18:00-ի Երևանում` Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էյկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք` հանդիսապետությամբ Գարեգին Բ կաթողիկոսի և Ֆիանցիսկոս պապի: Հունիսի 26-ին ժամը 09:00-ին Մ այր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բաց խորանում տեղի կունենա Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի Հայրապետական Սուրբ պատարագի արարողությունը` աղոթակցությամբ Հռոմի սրբազան քահանայապետի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ