17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Աստծու դատաստանից ոչ մեկը չի խուսափի.հոգեբան

Ողբերգական իրադարձությունները շատ հաճախ հանրային սթրեսներ են ծնում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այս երևույթին անդրադարձավ  հոգեբան Նարինե Պետրոսյանը: «Առաջանում է վիրավորվածություն, որը հենց վնասում է դա կրող անձին: Քո դիմացինին կոնկրետ վտանգ չի սպառնում: Երբ որ մենք մեր ներսում ապրում ենք վիրավորվածություն, ցավը կապված համապատասխան իրավիճակի հետ,  մեր ամբողջ դրական էներգիան ծախսվում է այդ բացասական […]

Հանրապետության հրապարակում մեկնարկում է Էկումենիկ արարողությունը /ֆոտո, ուղիղ հեռարձակում/

Հանրապետության հրապարակում մեկնարկում է Էկումենիկ արարողությունը, որից հետո կհնչի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համամիութենական աղոթքը՝  հանուն խաղաղության: Էկումենիկ արարողությունը կմատուցեն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Նշենք, որ Հանրապետության հրապարակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Արարողությանը ներկա է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Տեսանյութը՝ Azatutyun.am-ի։  

Հաշմանդամություն ունեցող գյումրեցի երեխաները Հռոմի Պապին նվեր են հանձնել

Այսօր Հռոմի Պապն այցելել է Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցի: Վերջինիս եկեղեցու մոտ դիմավորեցին Հայաստանում կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Հայ կաթոլիկների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: Գյումրու՝ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնի երեխաները Հռոմի պապին Հիսուսի փշե պսակ նվիրեցին:  Երեխաներն իրենց ձեռքով պատրաստած այդ նվերը մեծ սիրով հանձնեցին Հռոմի […]

Խաղաղության հույսը. աննախադեպ թվով մարդիկ են եկել Հռոմի Պապին տեսնելու /ֆոտո, վիդեո/

Քաղաքացիների հոսքը շարունակվում է դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ՝ միանալու ժամը 19-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին Բ-ի մասնակցությամբ էկումենիկ աղոթքին: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հռոմի Պապին տեսնել ցանկացող հավատացյալների թիվը աննախադեպ է: Քաղաքացիները վստահեցրել են, որ այս պատմական արարողությանը կմասնակցեն՝ անտեսելով անգամ եղանակային պայմանները: «Աշխարհի ամենաբարի քրիստոնյան եկավ մեր երկիր, սա մեզ խաղաղություն կբերի»,-ասել է […]

Հռոմի պապն այցելել է Գյումրու եկեղեցիներ ու օրհնել հաշմանդամ երեխաներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր այցելել է Գյումրիի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար եւ Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցի: Հռոմի Պապի այցի ընթացքում  Գյումրիի Յոթ վերք եկեղեցու մոտ հավաքվել էին հաշմանդամություն ունեցող երեխաներ և «Փյունիկ» հաշմանդամների միություն հասարակական բարեգործական կազմակերպության անդամներ: Պապն օրհնել է հավաքված հաշմանդամություն ունեցող երեխաներին:  

Հանրապետության հրապարակում պատրաստվում են դիմավորել Հռոմի Պապին /ֆոտո/

Հանրապետության հրապարակում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Իրավապահներն իրականացնում են իրենց աշխատանքները. այժմ ճաղավանդակներով փակում են հրապարակի շրջակա տարածքները: Հանրապետության հրապարակի հարակից փողոցներրից կարող են օգտվել միայն հետիոտնները. երթևեկությունը դադարեցվել է: Ընդգծեցք՝ հավատացյալները դեռևս չեն եկել հրապարակ:  

Գյումրիում Սուրբ Պատարագի ընթացքում ներկաներին նշխար է բաժանվել

Գյումրիում Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում ներկաներին նշխար է բաժանվել: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ համատեղ մատուցված սուրբ աղոթքի ժամանակ օրհնվեցին նոև հացի կտորներ, որոնք հոգեւորականների կողմից բաժանվեցին բազմաթիվ հավատավոր քրիստոնյաների:

էս ի՞նչ եք անում «քրիստոնյաներով». Շուշան Պետրոսյան

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրուց ե՞ք խոսում , ու դուք գիտե՞ք , հասկանում ե՞ք Հռոմի Պապի խորհուրդը՞ … չունեք այդ իրավունքը Հռոմի Պապը Հայաստանում է , քրիստոնեությունն առաջինը ընդունած երկրում ։ Քրիստոնյա, նշանակում է սեր , սիրել կարողանալ …էս ի՞նչ եք անում «քրիստոնյաներով», տղամարդ – կին են փիս, բամբասկոտ […]

Հռոմի Պապի այցելությունը Գյումրի հոգեւոր նորոգություն է Շիրակի հավատացյալներին. Գարեգին Բ

Հռոմի Պապի այցելությունը Գյումրի հոգեւոր նորոգություն է Շիրակի հավատացյալներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Հռոմի Պապի կողմից Գյումրիի Սրբոց Նահատակաց հրապարակում մատուցված պատարագի ընթացքում իր խոսքում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով դիմել է Գյումրիի հավատացյալներին: Հիշեցնենք, որ, որ այսօր Հռոմի Պապը գտնվում է Գյումրիում: Բացի Գյումրիի Վարդանանց հրապարակում սուրբ պատարագից, Հռոմի Պապը […]

Հռոմի Պապը Գյումրիում է

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ժամանել են Գյումրի: Հայ առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին Հայաստանի երկրորդ քաղաքում ողջունել են հազարավոր հավատացյալներ, այդ թվում արտերկրից եկածներ: Նրանցից շատերը Գյումրի էին եկել նախապես՝ Հռոմի Պապին տեսնելու համար: Նշենք, որ Գյումրիում Հռոմի Ֆրանցիոսկոս Պապը պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Դրանից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի