15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սխալ ընտրության հետեւանքները

Ապրելով այս անցողիկ և ժամանակավոր կյանքը որպես Քրիստոնյա` շատ հաճախ մեր ճանապարհներին հանդիպում ենք երկնտրանքների և մեզ հարակավոր է կատարել ճիշտ ընտրություն և խնդրել Աստծո կամքը: Նախ և առաջ կյանքի ամենաառաջնային ճշմարիտ ընտրությունը և ճանապարհը` Քրիստոսին ընտրելն է, քանզի հենց Տերը վկայեց, որ նա է  «ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը»  (Հով. 14.6) և միայն նրանով է ճանապարհը դեպի Աստված:

Բայց միայն Քրիստոսին ուղղակի ընտրելով չէ, որ կփրկվենք այլ մեր կյանքում մշտապես և հարատև նրա կամքը և նրա ճանապարհը ընտրելով է, որ կհասնենք նրա անարատ սիրուն: Քրիստոսին առաջին չընտրողները եղան հենց նրա յուրայինները, ինչպես որ վկայեց  Սուրբ Հովհաննես ավետարանիչ.

«Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան» (Հով. 1:11,12): Նրանք Աստծո որդուն չընդունեցին և այդպիսով կատարեցին իրենց սխալ ընտրությունը:

Եվ հետևանքները, ինչպես հուշում է Ավետարանը, նրանց համար եղան անդառնալի պատուհասները և Տիրոջ արյան գինը, ինչպես որ ասացին հենց նրանք`Փարիսեցինեը և դպիրները: Եվ այսպիսով որն էր նրանց սխալ ընտրության պատճառը: Պատասխանը կրկին մեզ հուշում է Սուրբ Գիրքը` վկայելով,որ նրանց սպասելիք Օծյալը և Փրկիչը պետք է ազատագրեր նրանց հռոմեական կայսրության լծից և նրանց դարձներ աշխարհի տիրակալներ, սակայն կուրության պատճառով նրանք անգամ չտեսան Տիրոջ գործերը, որ անում էր, Սակայն Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց.

«Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ» (Հով.5:17): Եվ ահա Աստծուց հեռանալու և մշտապես Աստծուն չընտրելու հետևանքը եղավ նրանց անկման և կործանման պատճառը:

Քրիստոսից առաջ և հետո, աշխարհի հիշատակարանները վկայում են, որ շատ անգամներ մարդիկ Աստծո ողորմությանը և Նրա նախախնամությանը չապավինելով` ընկան ծանր մեղքերի մեջ: Նրանցից մեկը հենց Մանասե թագավորն էր, որը Եսայի մարգարեին դատապարտեց դաժան մահվան, սակայն ավելի ուշ նա ևս գիտակցեց իր սխալ ընտրություն կատարելու իրողությունը և ապաշխարեց: Մեր հայոց հիշատակարանը ևս վկայում է նման դեպքեր: Սուրբ Գրիգոր Նարեկացուն  նույնպես մեղադրում էին Թոնդրակյանների աղանդին հարելու համար, սակայն ավելի ուշ նրա համբավը ևս տարածվեց:

Այսպիսով` այս ամենը քննելով գալիս ենք այն եզրահանգմանը, որ կյանքում ճշմարիտ ընտրություն կատարելը նախ և առաջ ապրելն է Քրիստոսով, իսկ կյանքի մնացած բոլոր պարագաներում և ընտրության հարցերում մեր միակ օգնականը հենց ինքը Տերն է: Քանզի եթե մենք անսասանությամբ պահենք մեր հավատքը,Աստված մեզ հեռու կպահի սխալ ընտրություններից և պատրանքներից:

Աղբյուրը` holytrinity.am 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ