Աստված ողորմացել է. մերօրյա հրաշք

Ընկերներիցս մեկը գլխուղեղի ուռուցք ունի: Այսօր ինձ ասեց որ ուռուցքը իրեն-իրեն փոքրացել է: Մի քանի վիրահատություներով էր անցել, բայց մի այնպիսի վիճակ էր, որ մի քանի ամիս առաջ ասել էին էլ չենք կարող ոչինչ անել: Ու այսօր ասեց որ ուռուցքը փոքրացել է ու նահանջում է: Այս մարդը մի բացառիկ հավատք ունի: Ամեն Կիրակի Սբ. Պատարագներին մասնակցում է հավատքով ու Սբ. Հաղորդություն ստանում: Աստվածաշունչն իր սեղանի գիրքն է: Աղոթում է հավատքով ու ինձ մի քանի անգամ ասել էր, որ սպասում է որ Աստված իրեն ողորոմություն է անելու: Եվ ուռուցքը փոքրացավ:
– Բարի լույս սիրելի մարդիկ: Ամուր պահեք ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի նկատմամբ ու տեսեք Աստուծո ողորմությունը: