Աստծո ձեռքն անպակաս է նրանց վրայից
«Աստծո արդարությունը իր սրբերի վրա է, և նրա ձեռքն անպակաս է իր ընտրյալների վրայից» (Իմաստ. 4։15)։
«Աստծո արդարությունը իր սրբերի վրա է, և նրա ձեռքն անպակաս է իր ընտրյալների վրայից» (Իմաստ. 4։15)։
Օկուլտիզմն ու մեդիումիզմը (հոգեհարցությունը) մեր օրերում առաջարկվում են խաղալիքների, կոմիքսների, մուլտֆիլմների, վիդեո խաղերի և որոշ երաժշտական ժանրերի միջոցով: 2016թ.նոյեմբերի 2-ին Հռոմում ավարտվեց Դիվահանների (Էկզորցիստների) Միջազգային միավորման գիտաժողովը, որը կազմակերպվում է տարեկան երկու անգամ: Գիտաժողովին ներկա էին դիվահաններ՝ աշխարհի բոլոր ծայրերից, ովքեր կիսվեցին իրենց փորձով և Եկեղեցում ողորմության ծառայության մասին իրենց խոհերով: Շատերն ընդգծեցին օկուլտիզմի տարատեսակ […]
«Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն, երբ սիրենք Աստծուն և կատարենք նրա պատվիրանները. քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները: Եվ նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին» (Ա Հովհ. 5։2-4)։
Սիրելինե՛ր, մի նոր պատվիրան չեմ գրում ձեզ, այլ այն հին պատվիրանը, որ ունեցաք հենց սկզբից։ Այդ հին պատվիրանը այն պատգամն է, որ լսել եք արդեն։ Սակայն դարձյալ իբրև նոր պատվիրան եմ գրում ձեզ հետևյալը, որի ճշմարիտ լինելը տեսաք Քրիստոսի և ձեր կյանքի մեջ, թե ահա խավարն անցնում է, և արդեն իսկ երևում է ճշմարիտ լույսը։ […]
Տերն է մեր հայրը, Տերն է մեր դատավորը, Տերն է մեր իշխանը, Տերն է մեր թագավորը, Տերն է մեր փրկիչը, Նա է փրկելու մեզ։ Եսայի 33:22
«ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ինչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5։16-17)։
Մեր ընտանիքներն ամրապնդելու համար պետք է հարցնենք, թե ինչպես ենք սիրում դիմացինին: Իսկ ի՞նչ է նշանակում սիրել: Արդյոք սպասե՞լ, թե՞ տալ: Երեկ օդանավում մի հրեա Քրիստոնյա կին էր նստած կողքիս: Նա ասաց, որ Եբրայերենում սիրել նշանակում է տալ»: Իրենք նույն «օհեվ» բառն են օգտագործում, երբ ասում են «ես տալիս եմ» կամ «ես սիրում եմ»: Ավետարանները […]
«Կյանքը ծագել է Կյանքից և ոչ երբեք անկենդան նյութից: Ինքնածնության անհնարինությունն ու բացակայությունն առաջվա պես մեզ ստիպում են խոնարհվել կենդանի Աստծո՝ Ստեղծողի նախապատմական արարչության գաղտնիքի առջև, որովհետև կենդանի էակներն ընդունակ չեն ինքնածնության, այլ ընդունակ են միայն բազմանալու, ինչպես ասված է Աստվածաշնչում՝ «իրենց տեսակի պես»: Կգա այն օրը, երբ կծաղրվեն ժամանակակից բնապաշտական և նյութապաշտական փիլիսոփայության հիմարությունները: […]
«…ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ»։ «…ԱՅԺՄ ՔՈ ԿՅԱՆՔՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՎԵՑ» Կանա քաղաքի հարսանիքը․ «Երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց․ «Գինի չունեն»։ Եվ Հիսուս նրան ասաց․ «Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԻՆՁՆԻՑ, ՈՎ ԿԻՆ, ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ» (ՀՈՎՀ․ 2։3-4): Մի օր մի մարդ, ով սեր ուներ հինավուրց իրերի նկատմամբ, հնավաճառի խանութում տեսավ թեյի գավաթ: Երբ հիացած ձեռքն առավ գավաթը, […]
Վայ նրան, ով իր տկարությունը տեսնելով՝ չի փախչի ամեն բանից և չի փորձի մաքրվել իր հին մարդուց: Որովհետև գիշեր ու ցերեկ գործել Աստծո փառքի համար՝ ոչ Աստծո առաջնորդությամբ և զորությամբ՝ նշանակում է՝ գիշեր ու ցերեկ վնաս հասցնել Աստծո գործին ու վերջում էլ լսել զարհուրելի խոսքեր, թե՝ «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու կացեք ինձանից դուք […]
























