27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այրի մեր միջի կեղտոտությունը

Վայ նրան, ով իր տկարությունը տեսնելով՝ չի փախչի ամեն բանից և չի փորձի մաքրվել իր հին մարդուց: Որովհետև գիշեր ու ցերեկ գործել Աստծո փառքի համար՝ ոչ Աստծո առաջնորդությամբ և զորությամբ՝ նշանակում է՝ գիշեր ու ցերեկ վնաս հասցնել Աստծո գործին ու վերջում էլ լսել զարհուրելի խոսքեր, թե՝ «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում» (Մատթ• 7:23) և կամ «Կապեցեք դրա ոտքերն ու ձեռքերը ու դուրս հանեցեք դրան արտաքին խավարը.  այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում» (Մատթ• 22:13):

Ուրեմն իմաստուն լինենք, հատկապես մեր ներսում փնտրենք թշնամուն և ոչ թե դրսում: Մենք էլ, ըստ Մակար Մեծի, մտնենք մեր սրտերի մեջ և այնտեղ պատերազմենք բարի պատերազմը սատանայի դեմ: Եվ եթե մենք չենք տեսնում մեր մեջ հին մարդուն, ապա ուշադիր լինենք այս գրքի վերնագրերի հանդեպ, «Ես բոլորից շատ աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհը որ ինձ հետ էր» (Ա. Կորնթ. 15:10), և դրանք կօգնեն տեսնելու մեր մեջ հին մարդուց բազում բաներ, որոնցից եթե չմաքըրվենք, անպիտան գործիքներ կլինենք միայն, և հիմար կույսերի պես կմնանք դռան ետևում:

Խնդրենք Տիրոջն՝ ասելով. «Ով ամենազոր Աստված, ինչպես Քո բարի կամոք շնորհ արեցիր և մեզ քաշեցիր դեպի փրկություն՝ դեպի Միածին Որդիդ, Որի Արյան քավչարար զորությամբ արժանացրիր մտնել փրկարար տապանի դռնով ներս, այժմ էլ խնդրում ենք Քեզ, տապանի հին բնակիչներին՝ մեր սուրբ հայրերին, նմանվելու շնորհ արա:

Մտցրու ապաշխարության բովը, այրի մեր միջի կեղտոտությունը, մաքրիր, սրբիր և վերստին նորոգելով արժանի արա մաքուր և սուրբ գործիք լինելու Քո օրհնյալ ձեռքում, անկամք գործիք, որպեսզի Քո փրկարար կամքը լինի մեզ համար առաջնորդ: Նմանօրինակ ընթացքով շնորհիր մեզ էլ փառավորել ամենազոր Տերությանդ, հավիտյանս: Ամեն:

ԽՐԱՏԱՆԻ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ