10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գիտությունը մարդուն մոտեցնում է Աստծուն

«Կյանքը ծագել է Կյանքից և ոչ երբեք անկենդան նյութից:

Ինքնածնության անհնարինությունն ու բացակայությունն առաջվա պես մեզ ստիպում են խոնարհվել կենդանի Աստծո՝ Ստեղծողի նախապատմական արարչության գաղտնիքի առջև, որովհետև կենդանի էակներն ընդունակ չեն ինքնածնության, այլ ընդունակ են միայն բազմանալու, ինչպես ասված է Աստվածաշնչում՝ «իրենց տեսակի պես»:

Կգա այն օրը, երբ կծաղրվեն ժամանակակից բնապաշտական և նյութապաշտական փիլիսոփայության հիմարությունները: Որքան շատ եմ զբաղվում բնության ուսումնասիրությամբ, այնքան ավելի ակնածալից հիացմունքով եմ կանգ առնում Արարչի զարմանալի գործերի առջև: Իմ լաբորատորիայում հետազոտություններ կատարելիս ես հաճախ աղոթում եմ:

Որքան շատ եմ ուսումնասիրում բնության երևույթները, այնքան ավելի եմ զմայլվում Արարչի ստեղծագործությամբ, ինչից ավելանում է իմ հավատն առ Աստված: Գիտությունը մարդուն մոտեցնում է Աստծուն:

Լուի ՊԱՍՏՅՈՐ – (1822-1895), ֆրանսիացի կենսամանրէաբան և քիմիկոս: Բացահայտելով խմորման գործընթացի կենսամանրէաբանական էությունը և մշակելով մարդու մի շարք հիվանդությունների բուժման մեթոդները՝ դարձավ ժամանակակից մանրէաբանության և իմունոլոգիայի հիմնադիրներից մեկը: Նրա մշակած հականեխիչ միջոցները կյանքի կոչվեցին դեռևս նրա կենդանության օրոք, և այդ գործընթացը, ի պատիվ նրա, կոչվեց պաստերիզացման տեխնոլոգիա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ