27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Խաղաղության աղոթք

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը և մյուս փորձությունները: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից, չար աչքից և չար լեզվից: Ամեն:

Ամբողջ ուժով բղավիր

Երբ 10-րդ դարի բյուզանդական սրբերից մեկին հարցրեցին, թե ինչպես է պետք աղոթել, նա ասաց. «Աղոթքը պարզ է. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, ողորմիր ինձ՝ մեղավորիս»: Հարցն այն է, թե ինչպես այն ասել: Պատկերացրեք, որ մարդուն հանցագործության մեջ են մեղադրել: Կարևոր չէ արդարացիորեն, թե՝ ոչ, սակայն նրան մահապատժի են տանում: Բողոքարկումները չեն օգնել, դատավճիռը վերջնական է: […]

Քրիստոսի գլխավոր պատգամը՝ երկու բառ է

Քրիստոսի գլխավոր պատգամը՝ երկու բառ էր, որ այսօր դժբախտաբար մի փխրուն քարի նման փշրվել է մարդկանց հոգիներում։ Եվ ի՞նչ է այդ երկու բառը ու նրա իմաստը։ Պատմվում է, թե երբ հավատացյալ ժողովուրդը Սուրբ Պատարագից հետո, ամեն Կիրակի շտապում էր ծերունազարդ Հովհաննես Ավետարանչի բնակարանը՝ սուրբի քարոզը լսելու, ժողովրդի բուռն խնդրանքին ընդառաջելով, Հովհաննես Ավետարանիչը օրհնելով նրանց միշտ […]

Այս քաղաքում ստիպված են իրենց ողջ կյանքը կապանքներ կրել

Մի վաճառական մի օտար երկիր գնում ու հայտնվում տարօրինակ մի քաղաքում, ուր բոլոր բնակիչները կապանքներ ունեին: Վաճառականը մտածում է. «Իսկ եթե ինձ էլ կապանքներ հագցնեն, ի՞նչ անեմ այնժամ»: Անսպասելիորեն, պահազորը հայտնվում է նույն վայրկյանին և նոր ազատ մարդ տեսնելով՝ շղթայում նրան: Վաճառականը վհատվում է՝ տուն վերադառնալու հնարավորությունը կորցնելով: Նա հարց ու փորձ է անում դժբախտ […]

Հարկավոր է 4 բանից վախենալ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԵՐԶՆԿԱՑԻ (ՊԼՈՒԶ) 13-ՐԴ ԴԱՐ Չորս բան կա, որ մարդուն հեռու է պահում մեղքերից և գլուխն է ամեն տեսակ բարիքի: 1. Թող մարդը իր մեղքերը բոլորովին չմոռանա և ուրիշների մեղքերի համար բոլորովին չհոգա, և ինչ էլ որ անի, թող իր մոտ Աստծուն տեսնի ու մահվան օրն իր մտքում պահի: 2. Ով իր մեղքերը չի […]

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

Մահացավ «հաց բերող» Արթուր Սարգսյանը: Սրտիս շատ ծանր եկավ: Մի տեսակ շատ տարբեր էր այս մարդը: Սեփական անձն ուրանալու բացառիկ օրինակ ցույց տվեց ու գնաց Աստուծո մոտ: Խնդրում եմ աղոթեք իր համար, իր հարազատների համար: Մենք էլ պետք է սովորենք ուրանալ սեփական անձը, կրել սեփական խաչը, իրար հաց տանել, իրար շոր հագցնել, իրար օթևան տալ […]

Աղոթք ընտանիքի համար

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք: Իսկ […]

Կ. Պոլսի պատրիարքարանում կրքերը թեժանում են

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր պաշտոնից: Մարտի 15-ին անցկացվել են պատրիարքի տեղապահի ընտրություններ, որում հաղթել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ըստ փետրվարի վերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռք բերված պայմանավորվածության` տեղապահի ընտրություններից հետո փոխանորդը պետք է հրաժարական տար: Աթեշյանի՝ հրաժարական չներկայացնելու համար առիթ է դարձել […]

Չորս բան կա, որ մեզնից անկախ է լինում

Չորս բան կա դժվար, որ առանց մեր կամքի է լինում. Հիվանդությունը, Ծերությունը, Մահվան օրը և Աստծու դատաստանը: Այս բոլորը ուզենք, թե՝ չուզենք լինելու են: Այնպես պետք է աշխատել, որ քանի դեռ մեր կամքի մեջ ենք, բարին գործենք: Հովհաննես վարդապեռ Երզնկացի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված