13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Նեխող աշխա՞ րհը, թե՞ հավիտենական Քրիստոսը

Երջանկությունը, մարդիկ ասում են, որ կախված է ներքին ու արտաքին երևույթներից: Բայց ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ հոգու վիճակ Է: Օրինակ՝ մարդը կարող է 13 տարի Խոր Վիրապի փոսի մեջ երջանկությամբ ճաշակել Աստուծո Արքայությունը: Բայց մարդ էլ կա, որ հարստության ու առողջության մեջ կարող է հուսահատվել ու վհատվել:

Այն կախված է միայն ձեզնից, քանզի դուք եք ձեր հոգու պատասխանատուն: Բայց դուք պիտի իմանաք, թե ձեր հոգուն ինչն է խանգարում երջանիկ վիճակ վայելելը, որ հեռացնեք խանգարող հանգամանքները ներսից, մտքերից ու զգացմունքներից:

Հետո կտեսնեք որ դա դժվար է, ու ձեզ օգնական է պետք: Դա միայն Քրիստոսն է: Նա ասում է որ «Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղկ 17:21): Ամեն ինչ կախված է նրանից, թե դուք ինչպես եք դիրքավորում ձեր հոգին՝ դեպի նեխող աշխա՞ րհը, թե՞ հավիտենական Քրիստոսը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ