05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Բացառիկ ապրում Գյումրիի «Յոթ վերքում» . ներկաները ցնցվել են /տեսանյութ/

Գյումրու «Սուրբ Աստվածածին Յոթվերք» եկեղեցում տեղի ունեցավ համաշխարհային հռչակ ունեցող հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը՝ «Նվիրում» խորագրով։ Ծրագրում բացառապես Կոմիտաս էր: Համերգին միացել էր նաև Գերմանիայից ժամանած, բազմաթիվ մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ով, արմատներով լինելով գյումրեցի, մեծ պատրաստակամությամբ  միացել էր նախաձեռնությանը: Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ խնդրեց եկեղեցում պահպանել բոլոր […]

Թեկուզ եւ մեկ եկեղեցի բացելով, հոգեւոր շրջափակումը վերացնելն է. արցախյան վկայություններ

1930 թվականից Արցախում ոչ մի եկեղեցի չէր գործել: Եվ ահա, 1989 թվականի հոկտեմբերի 1ին՝ Վարագա Խաչի տոնի օրը Արցախում, առաջինը բացվեց եւ վերաօծվեց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին: Իսկ ինչու՞ հատկապես հոկտեմբերի 1ին: Պարգեւ սրբազանը գիտեր, որ նման պարագայում նախախնամության ձեռքն է գործում, եւ պատահականությունները բացառվում են: Եվ ահա այս մեծ արարողությունից հետո մի քանի […]

Երբ է Աստված պատասխանում մարդուն

Խոսքն է հոգին կենդանացնում, Ինչպես Աստվածային Սուրբ Գիրն է ասում : Սա ոչ թե զուտ այն խոսքն է, որով աշխարհն է լցված, Այլ Աստծո խոսքն է, որ հիրավի հոգիներին է հաց: Որովհետեւ երբ մարդն Աստծուն է դիմում  եւ աղոթքով Նրան է կանչում, Այն ժամանակ Աստված կարծես նրա կանչին է պատասխանում ՝ Տալով նրան՝ ինչ խնդրում […]

Քնելուց առաջ խնդրենք Աստծուն

Ամենադժվար բանը սեփական մեղքը տեսնելն է. Ամենահաճելին` տեսնելուց հետո զղջալն է. Ամենաուժեղը է նա, ով զղջումից հետո լքում է մեղքը. Ամենաուրախը նա է, ով ամեն մեղք գործելուց զղջում և թողնում է. Ամենախաղաղը նա է, ում համար սա ապրելաձև է… Սուրբ Գրիգոր Նազիանզացին ասում է, որ … Ղովտը պահպանում էր իր մաքրությունը այլասերված քաղաքում, սակայն առանձնության […]

Սատանան ամեն միջոցի դիմում է, որպեսզի կորստյան մատնի

Նրանք, ովքեր աշխարհի տվածը վերցրել են, դարձել են աշխարհի ստրուկները: Տվել է նրանց մարմնի հաճույքներ` զրկելով հոգու անբիծությունից: Տվել է աշխարհիկ վայելքներ` զրկելով երկնային Արքայության օրհնություններից: Սատանան նրանց տվել է աշխարհի բոլոր թագավորությունները և դրանց փառքը, որպեսզի իր առջև խոնարհեցնի ու երկրպագել տա իրեն:  Նա ամեն միջոցի դիմում է, որպեսզի կորստյան մատնի մարդկանց հոգիները: Շենուդա […]

Չկորցնենք ամենակարեւորը

Գոհանանք Աստծուց մեզ պարգևած ամեն շնորհի համար, և պայքարենք, որ այս գեղեցիկ առաքինությունները չկորցնենք և ամենակարևորը հոգու զորությունների կարգը չխախտենք… Աստվածային առաքինություններ են` հավատ, հույս, սեր. Հոգու զորություններ են` բանական, ցասմնական, ցանկական: Մարդկային առաքինություններ են` խոհեմություն, արդարություն, արիություն, ողջախոհություն. Առաքինությունների հակադիր մոլություններ են`  անմտություն, անիրավություն, երկչոտություն, բղջախոհություն: Մարմնավոր հինգ զգայարաններն են` (տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք […]

Նեղությունների մեջ խաղաղությունը միայն Քրիստոսով է

Նեղությունների մեջ խաղաղությունը միայն Քրիստոսով է: Ուրիշ ճանապարհ չկա: Երբ Տեր Հիսուսը խոսում էր տրտմությունների մասին ասաց. «Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետեւ ես հաղթեցի աշխարհին» (Յհ 16:33): Եթե մարդու միտքը այս աշխարհի բաների վրա է նա չի կարող հաղթահարի տրտմությունը, որովհետև եթե չհասնի ուզածին […]

Ձեր հոգսերը չեք հանձնել Աստծուն

« Զառամյալ ծերունիների նման, որոնք կրկին երիտասարդանալու հույս այլևս չունենալով՝ ա՛յլ բան չեն սպասում, քան միայն՝ մահը, այդպես նաև դուք, աշխարհի գործերով ջլատված, անձնատուր եք եղել վհատությանը և ձեր հոգսերը չեք հանձնել Տիրոջը. այդ իսկ պատճառով, ձեր սրտերը պատառոտվել են և դառնությունները ծերացրել են ձեզ »: Հերմասի Հովիվը (Երկրորդ դարի Առաջին կես)

Աստված ոչինչ չի անում ժամանակից առաջ

Երբ խնդրածդ չես ստանում՝ սպասիր: Երբ փնտրածդ չես գտնում՝ սպասիր: Երբ կամեցածդ չի լինում՝ սպասիր: Երբ մարդիկ ոտքի են ելնում քո դեմ կռվելու՝ դու աղոթի՛ր և սպասի՛ր: Վստահությամբ սպասիր, հավատալով, որ Աստված ճիշտ բանը՝ ճիշտ ժամանակին պիտի անի: Սպասելը՝ Աստծուն վստահել է նշանակում: Նա, որ սպասել չգիտի՝ բնավ չպիտի վայելի Աստծո օրհնությունները, քանզի Աստված ոչինչ […]

Զգույշ, դուք ձեզ կկործանեք. Աստվածաշունչը զգուշացնում է

Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց: Որովհետև Օրենքը լրիվ գործադրած կլինեք այս մեկ պատվիրանով. «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»: Իսկ եթե միմյանց վիրավորեք ու բզկտեք, զգո՛ւյշ, դուք ձեզ կկործանեք: (Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 5:13-15)

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված