15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ինչպե՞ս գտնել Աստծուն /Տեսանյութ/

Տերն ամեն վայրկյան ու ամեն պահի փնտրում է քեզ: Իսկ ինչպե՞ս գտնել Աստծուն։ Պետք է գտնես Տիրոջը առատացնելով քո մեջ սերը, մերձավորիդ հանդեպ կարեկցանքը եւ բարեպաշտությունդ։ Տիրոջը չի կարելի գտնել վեճերի, ատելության մեջ։ Տիրոջը կարող ես գտնել միայն սիրո մեջ։

Տյառնընդառաջ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։ Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ […]

Երրորդ օր ﬔծ պահոց

Խոնարհութեան օրինակ, Տէ՛ր իմ, Յիսուս Քրիստոս, որ թող տուիր սատանային զքեզ առնել բերել Երուսաղէմ, տաճարին աշտարակին վրայ հանել, ուր սուրբ գրոց խօսքերով յանդգնեցաւ փորձութեան մէջ ձգել զքեզտեսնելով որ դուն սուրբ գրոց խօսքերով իրեն դէմ կը պատերազﬕս՝ ուզեց հպարտութեան ﬔղքի մէջ ձգել Ադամայ պէս, զԱստուած փորձել, պարապ տեղ հրաշք ընել ըսաւ փառաւորուելու համար: Դու ինքն որ […]

Երկրորդ օր ﬔծ պահոց

Մարդասէր Տէ՛ր իմ Յիսուս, այն առաջին փորձութեանդ համար զոր քաշեցիր, կատարէ՛ այսօր իմ աղաչանքս զոր քեզմէ կը խնդրեմ. յիշէ՛ երբ սատանան քեզ չճանչնալով քովդ գալու յանդգնեցաւ քեզ փորձութիւն բերելու Ադամայ պէս, ու անօթութեանդ համար ըսաւ՝ որ քարերը հաց դարձնես: Դուն զայն սուրբ գրոց խօսքով յանդիմանեցիր, ցուցնելով թէ հացի հոգը բան մը չէ, այլ ﬕայն Աստուծոյ […]

Առաջին օր ﬔծ պահոց

Տէ՛ր իմ, Յիսուս Քրիստոս, այնչափ հարկաւոր համարեցիր պահք բռնելը, որ առաջին մարդուն, Ադամայ, նշան իր հնազանդութեան՝ պահք ապսպրեցիր՝ չուտել Գիտութեան ծառէն: Յետոյ երբ դուն աշխարհ եկար, ինծի ապաշխարհանք սովորեցնելու համար՝ առաջին բանդ եղաւ քառասուն օր պահք բռնել, չուտել, անով սատանայի փորձութեան յաղթել: Տո՛ւր ինծի ալ, Տէ՛ր իմ, շնորհք, որ այս սուրբ օրինակիդ հետևելով, այս քառասնօրեայ […]

Եկեղեցին պետք է գտնի աստվածային էությունը՝ սատանայի դեմ պայքարում հաջողելու համար. Հրապարակ

Վերջերս լսում էի Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքը՝ մի խումբ ընդդիմադիր գործիչների հետ հանդիպման ժամանակ: Սրբազանի խոսքը շատ խորն էր, անկեղծ եւ համարձակ: Նա խոսում էր Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության մասին, եւ այդ հարցում նրա հետ հնարավոր չէ չհամաձայնել, նրա բերած բոլոր հիմնավորումներն այն մասին, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է […]

Հայոց Եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց քաջ նահատակների հիշատակը

Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց քաջ նահատակների հիշատակը։ Հինգերորդ դարում, նկարագրելով Ս. Վարդանանց նահատակների անկոտրում ոգին և աներկբա քաջությունը, Ս. Եղիշեն գրում է. «Աստծո սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. և այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես անմարմին զորքերը հրեշտակների»։ Արդարև, Աստծո սերը ամենազորավոր իրականությունն է այս աշխարհում, ինչպես և հանդերձյալում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված