Երբ չես կարողանում լուծել խնդիրը և չգիտես, թե ինչպես անել

«Երբ չես կարողանում լուծել խնդիրը և չգիտես, թե ինչպես անել, վստահիր Աստծու Նախախնամությանը, և այլևս այդ (խնդրի) մասին մի մտածիր»: Սբ. Գաբրիել վրդ. Ուրգեբաձե
«Երբ չես կարողանում լուծել խնդիրը և չգիտես, թե ինչպես անել, վստահիր Աստծու Նախախնամությանը, և այլևս այդ (խնդրի) մասին մի մտածիր»: Սբ. Գաբրիել վրդ. Ուրգեբաձե
Ըստ Հայսմավուրքի՝ Հռոմի կայսր Կղոդիոսի կինը՝ Պատրոնիկեն, ընդունելով քրիստոնեությունը որպես հավատքի դավանանք, ուխտի է գալիս Երուսաղեմ և փափագում է տեսնել Տիրոջ գերեզմանն ու Խաչափայտը։ Բայց Տյառնեղբայր Հակոբոսը տեղեկացնում է, որ հրեաները այն գողացել ու թաքցրել են։ Թագուհու խիստ միջամտությամբ գտնվում է Խաչափայտը և վերադարձվում Հակոբոս առաքյալին, որը և ըստ ավանդության երգում է. «Խաչի քո Քրիստոս […]
Մարդու կյանքի իմաստն այն է, որ միավորվի Աստվածամարդու հետ՝ Քրիստոսի հետ: Այնտեղ է մարդկային բնության վերանորոգումը: Այնտեղ է իրական ու մշտական կյանքը, լույսը, սերը, ուրախությունը: «Որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն» (Հովհ. 17:21): Աստուծո մեջ խավար չկա, վախ չկա, չարություն ու տառապանք […]
Երբ դուք պտուղ եք տալիս, Աստված լցնում է ձեր կարիքներն իր հարստության չափով (Փլ. 4:14-19): Ոչ թե ձեր ցանկությունները՝ այլ կարիքները: Ոչ թե ըստ ձեր տաղանդի կամ ուսման համեմատ, այլ՝ իր հարստության չափով: Նա խոսում է, ու իր խոսքով արարում: Արմեն Հարեյան
Մեր միակ մտահոգությունը պետք է լինի մեր «ես»-ի դեմ պայքարը, օրեցօր ավելի հզոր լինել, քան մեր «ես»-ը: Եվ ամեն օր արձանագրել բարու մեջ առաջադիմելու ևս մեկ աստիճան: Թովմա Գեմբացի
Եղբայրը հարցրեց հայր Սիսոյին. «Հայր, ի՞նչ անեմ, ընկել եմ»: Ծերը պատասխանեց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր»: Եղբայրն ասաց. «Ես վեր կացա, բայց նորից ընկա»: Ծերը պատասխանեց. «Նորի՛ց վեր կաց»: Եղբայրը հարցրեց. «Մինչև ե՞րբ վեր կենամ ու ընկնեմ»: Պատասխանեց նրան ծերը. «Մինչև կյանքիդ վերջը» («Հարանց Վարք»): Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից
Թույլ տուր հիմա, որովհետև այդպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարություն: / Մատթ. Գ. 15 / Այս եղավ սկիզբը երկրի վրա տևած Իմ երեք տարիների առաքելության. խոնարհությամբ ընդունելով կյանքի դժվարություններն ու կարգ ու կանոնը, որպեսզի կարողանամ բոլոր ժամանակների Իմ հետևորդներին բաժնեկից դարձնել Մարդկային Կյանքին, որ Ինձ վրա առա: Բաներ կան, որ դուք ընդունում […]
Մենք ամեն ինչի համար խնդրում ենք Աստծուն. առողջություն, խաղաղություն, հաջող ամուսնություն, առողջ բալիկներ, մի խոսքով ամեն ինչ, և ճիշտ ենք անում որ խնդրում ենք, որովհետև մեզ արտոնել է խնդրել հենց ինքը` մեր Երկնավոր Հայրը: Սակայն Մեր Տեր Հիսուս Քրիստոս մի բան ևս պահանջեց, որ խնդրենք իրենից: Հիշո՞ւմ ենք արդյոք: Խնդրե՞լ ենք երբևէ մեր Տիրոջը այդ […]
«Աստված մեր փոխարեն չի աշխատում, այլ օգնում է մեզ» : Սբ. Հովհան Ոսկեբերան