08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սա հեշտ բան չի

Մի մեծ շնորհ կա հոգևոր կյանքի մեջ, որ կոչվում է «տեսնել սեփական մեղքերը»: Սա հեշտ բան չի: Օրինակ, հեշտ է, երբ մարդն ասում է, «դե բոլորս էլ մեղավոր ենք», ու դրանից արխայինանալով գնում ու անում ինչ ուզում: Բայց դժվար է, երբ քեզ դիմացինդ ցույց է տալիս քո կոնկրետ մեղքը, ու քո հպարտությունը թույլ չի տալիս որ դա ընդունես իր առաջ, քանի որ դա քո ցանկությանը հակառակ է: Հայրերն ասում են, որ քանի դեռ մենք աշխատում ենք մեղքի համար ու զվարճանում դրա մեջ (կատակ, զավեշտ, ծաղրանք, կայֆեր…), չենք կարող մեր մեղքը տեսնել: Բայց հենց մերժես մեղքը, չզրուցես դրա հետ քո մտքվ, հենց մեղքը մոտենա միանգամից պատերազմես դրա դեմ Աստուծո Խոսքով, ապա Տերը քեզ շնորհ կտա: Այդ շնորհը կոչվում է «տեսնել սեփական մեղքերը»: Սա բուժվող հոգու առաջին նշանն է:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ