25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք պատրաստ ենք մեր շուրջը փոխել ամեն բան, բացի մեզնից

Ի՞նչ ունես դու, երբ Աստված քեզ հետ չէ,  և ի՞նչ չունես, երբ Աստված քեզ հետ է. Օգոստինոս Երանելի.

Պատիվ ունենք այսօր ևս խոսելու մեր կյանքի Առաջնորդի հետ` խնդրելով, գոհանալով, փառաբանելով և լսելով երանելի ձայնը` թե  «Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։

Խոնարհություն խնդրելու աղոթք 

Ո՛վ հեզ և սրտով խոնարհ Տեր Հիսուս Քրիստոս, Դու փրկիր ինձ և սովորեցրու ինձ սիրելու գաղտնիքը, որպեսզի հաջողեմ մնացած գործերում.

Ազատիր ինձ այլոց դատելու և դատավճիռներ արձակելու ախտից.
Այլոց փառաբանելու և մարդահաճության նենգավոր փափագից.
Մեծարվելու և նախապատիվ դիրք գրավելու կործանարար բաղձանքից.
Գովեստի և մեծարման խոսքեր լսելու տկար ցանկությունից.
Ինձ նմաններից առավել երևալու ու մեծամտանալու վերահաս վտանգից.

Մեծամտությամբ և հպարտությամբ կարողությունս ի գործ դնելու ախտից. Օգնիր ինձ, իմ Տեր Լույսը ճանաչելուց հետո լքեմ խավարը, որի մեջ լույս չկա: Դու, Ով Հիսուս Քրիստոս, իբրև կյանքիս, սրտիս և ողջ էությանս միակ Տերը, իշխանությունդ տարածիր իմ վրա, և թող ամեն օր Քո ներկայությունը աճի ու շեշտվի իմ մեջ, որպեսզի Քեզ համար ապրեմ և Քեզ համար գործեմ սիրով,  և ամեն օր կարողանամ Պողոս Առաքյալի նման համարձակ ասել.  ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը` շահ:  Եթե ապրում եմ, ուրեմն Քրիստոսի խոսքի համաձայն, եթե մեռնում եմ, ուրեմն Նրան հանդիպելու ակնկալիքով: Ամեն.

Ի՜նչ երանելիներ ենք մենք, որ ամեն օր կարող ենք լսել այսպիսի  տողեր.  «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը, Լույսը, Ջուրը, Հացը,  Դուռը, Բարի Հովիվը, Որթատունկը, միայն թե դուք ինձ վրա մշտապես հաստատված մնացեք: Այսքանից հետո դարձյալ լսում ենք. 

«Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։  Այսպիսի խոստում ունենք Աստծուց, և մեր սիրտը չի՞ ցնծում բերկրանքից: Մի՞թե երախտամոռ չենք մենք, որ այսչափ դժգոհություններ կան մեզանում:

Մենք պատրաստ ենք մեր շուրջը փոխել ամեն բան, բացի մեզնից: Մենք փոխում ենք ամեն ինչ, հարմարեցնելով մեզ, դրա համար փոխվում է բնականոն վիճակը և մեր կյանքի ճանապարհը: Մենք գնում ենք ծուռ ու մուռ ճանապարհով, դրա համար Աստծուն չենք հանդիպում: Աստծո ճանապարհները ուղիղ են և շիտակ:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ