13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ինչ իշխանություն էլ լինի՝ մեր մեղքերի կամ ապաշխարության հետևանքն է

Վաղը Աստված մեր ազգին նոր իշխանություն է տալու: Շատ աղոթեք որ Աստված Քրիստոսասեր առաջնորդներ հանի: Հունձքն առատ է իսկ հնձվորները քիչ (Ղկ. 10:2): Մեզ թվում է, թե մենք ենք ընտրություն կատարում, բայց ամեն իշխանություն Տիրոջից է տրվում (Հռ. 13:1): Ինչ իշխանություն էլ լինի՝ մեր մեղքերի կամ ապաշխարության հետևանքն է: Եթե թվա, որ շատ վատն է […]

Հաստատ մնա

Հաստա՛տ մնա քո սովորած բաների մեջ, որոնց ճշմարտությանը վստահ ես, որովհետև գիտես, թե ումից ես սովորել։ Եվ արդեն մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք զորություն ունեն քո միտքը բացելու իմաստությանը, որպեսզի հավատաս Հիսուս Քրիստոսին և փրկվես։ Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու […]

Հայրապետը՝ կայունության, խաղաղության և առաջընթացի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարելով իր քաղաքացիական պարտքը քվեարկեց աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու բարօր կյանքով, սիրո և միաբանության մեջ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգը Հայոց, ասաց Հայրապետը: 

Ես մինչ այսօր մերկ ու բոկոտն եմ

Մի կոշկակար աղոթում է. «Ով Հիսուս, եթե հարստանամ, Քեզ համար ամենամեծ ու գեղեցիկ տաճարը կկառուցեմ»: Հիսուս պատասխանում է. «Տաճարներ շատ ունեմ սիրելիս, բայց նայիր, որ Ես մինչ այսօր մերկ ու բոկոտն եմ: Երանի հիմա ինձ մի զույգ կոշիկ նվիրես և երբ հարստանաս, այն ժամանակ եկ, նորից կխոսենք»:

Օձեր, իժերի ծնունդներ, ինչպե՞ս պիտի փախչեք գեհենի դատապարտությունից

«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից: 34 Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք և խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 35 որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար […]

Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք

Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք: Սրանք Իմ Խոսքերն են, որ ասացի աշակերտներիս Իմ գործունեության առաջին օրերին: Այնուհետև առաջնորդեցի նրանց մի ճանապարհով, որ տանում էր` Աստծո հետ հոգով հաղորդակից լինելու Վսեմ Միության, երբ հասկացողությունն ու ըմբռնումն է տիրապետում և երբ զորությունը, կյանքը, կենսական Ուժը Մեկից անցնում է մյուսին: Կերակուրը սնուցում է մարմինը: Իսկ Աստծո […]

Սպիտակի երկրաշարժից հետո մի սարսռեցնող վկայություն էին պատմում

Սպիտակի երկրաշարժից հետո մի սարսռեցնող վկայություն էին պատմում: Սպիտակ քաղաքում երկու եղբայր, որ մի քանի հարկանի շքեղ տուն ունեին ծնողներից ժառանգած, երկրաշարժից առաջ բակում փայտե տնակ են սկսում կառուցել: Հարցնողներին, թե ինչ եք անում, բացատրում են, որ Աստված հայտնել է, թե մեծ երկրաշարժ է լինելու, բակում փայտե տնակ սարքեք, որ այնտեղ ապրելով փրկվեք: Ամենքն էլ […]

Երբ մեծ կամ փոքր փորձություններ պատահեն ձեզ

Տեր, մեզ զորություն տուր հաղթելու փորձությունը, ինչպես Դու արեցիր անապատի մեջ: Փորձությունը հաղթահարելու առաջին քայլը այն է, որ տեսնեք ու ճանաչեք նրա փորձություն լինելը: Այլ կերպ ասած` տարանջատեք այն ձեզնից: Երբեք մի մտածեք, թե փորձությունը արդյունքն է ձեր հոգնածության, հիվանդության կամ աղքատության, կամ բարկության, որպեսզի թուլանալով տեղի չտաք նրան. այլ` ամեն ինչից առաջ պետք է […]

Այդպես Աստծո հետ հանդիպում չի կայանում

Հոգևոր կյանքի մեջ մի շատ կարևոր օրենք կա: Աստված ասում է, «իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» Բ Կթ. 12:9: Մարդիկ ուզում են ամեն ինչում ինքավստահ լինել: Բայց այդպես Աստուծո հետ հանդիպում չի կայանում: Իսկ երբ մենք տեսնենք մեր թերությունները, վախերն ու կասկածները ու այդ մասին խոսենք Աստուծո հետ, ապա իմացեք, որ Իր զորությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի