Ազգային պահպանողականությունը այս ընտրություններում պարտություն կրեց /տեսանյութ/
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Նահապետյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության սկսած պայքարի նոր փուլի մասին, ասաց, որ երկրում ստեղծված նոր իրողության պայմաններում ազգային պահպանողականության դաշտում ձևավորվելու է մի բևեռ, որի հիմքը կլինի ազգային պահպանողականությունը, որը խնդիր կդնի առաջին հերթին ավանդական ընտանիքի և քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության:
Հայկ Նահապետյանը անդրադառնալով վերջին օրերին համացանցում շրջանառվող երկու տրանսգնդերների անվանափոխության լուրերին նշեց, որ այդ փոփոխությունը առաջին հայացքից ոչինչ չասող է, բայց այն իր մեջ մեծ վտանգ է պարունակում:
«Հակառակորդը շատ ստարտեգիական խնդիրներ է դնում մեր դեմ, հետո շատ փոքր տակտիկական քայլեր է անում, մենք կարող ենք այդ փոքր քայլերի հետևից մեր սահմանափակ ռեսուրսը ուղղել»,-ասաց նա:
Նահապետյանը նկատեց՝ այն ժամանակահատվածը, որը պետք էր բժշկական հետազոտության համար հանվել է. «Հանվում են խոչընդոտներ, որոնք դրված են օրենքով: Հասարակությունը չարձագանքեց, որովհետև քարոզչական շրջանում այն մի փոքր ջանք ու ժամանակ է պահանջում»:
Մանրամասները՝ տեսանյութում: