03 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան․ Վեհափառի ուղերձը

Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին երկրորդ կաթողիկոսը ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։  Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր […]

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ […]

Եվ եթե անգամ ճշմարտությունը քեզ համար հալածանք արժենա

Ընկերնե՛ր իմ, կյանքն ակնթարթ է. պատիվը, հաղթությունը, հարստությունը ու գիտությունը եկվոր են, իսկ կյանքի բոլոր գրավչություններն էլ հեռանում են: Մնում է միայն հավիտենական սերը` սկզբնապատճառը ամենայն բարյաց, սեր, որը մեզանից անդին էլ պիտի ապրի. չէ՞ որ սերը Աստվածն է: Կարևորը` սիրի՛ր ճշմարտությունը, եղի՛ր այն, ինչ կաս` առանց ձևականության, վախի և շուրջդ նայելու: Եվ եթե անգամ […]

Դեն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը

Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք […]

Շատերի համար այս Կիրակին վերջին հնարավորությունն է լինելու Սբ. Հաղորդություն ստանալ

Շատերի համար այս Կիրակին վերջին հնարավորությունն է լինելու Սբ. Հաղորդություն ստանալ, քանի որ հաջորդ Կիրակի Բուն Բարեկենդանին Փակ Պատարագ է և սկսվում է Մեծ Պահոց շրջանը: Լավ կլինի այս Կիրակի հոգևոր պատրաստությամբ եկեղեցի գնացեք ու Սբ. Պատարագին մասնակցեք, որովհետև մինչև Մեծ Պահքի ավարտը Սբ. Հաղորդություն չի տրվելու: Ներեք մարդկանց, ներողություն խնդրեք, խոնարհվեք ու զղջացեք չար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված