24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գ օր Մեծ Պահքի.

Այսօրվա մեր հարցը՝
«Որպես քրիստոնյա անհատ իրապես հետևո՞ւմ եմ Հիսուս Քրիստոսին».
Աստվածաշունչը շատ հասկանալի թվաբանություն ունի, որը նման չէ մեր իմացած թվաբանությանը: Աստծու թվաբանությունն այն է, որ մեկը մեծ է ինսունիննից: Այսինքն յուրաքանչյուր անհատ թանկ է Աստծու համար: Աստվածաշունչը ամեն անհատի համար է գրված և վերաբերում է յուրաքանչյուրիս անհատապես: Ինչպես որ մեղքը հանրային չէ, այլ ամենքս մեր ձևով ենք մեղանչում և ապականում աշխարհը, այնպես էլ Աստծու խոսքը անհատապես է ազդում մարդկանցից լուրաքանչյուրի սրտին:

Ընդ որում մեր Տէրը առաջարկում է մեզ, և ոչ թե ստիպում, ասելով՝
«Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ… »: Կամենալը մեզ է թողել:

Հաճախ եմ Պատարագից հետո քարոզի քննարկման համար զանգահարում տարբեր եկեղեցիներում քարոզ լսած իմ մտերիմ հավատացյալներին: Ամենքը քարոզից վերցնում է իրեն անհրաժեշտը, իրեն մխիթարողը և իր բացը լրացնող միտքը: Աստծո խոսքը առանձին ասելիք ունի յուրաքանչյուրիս և առանձին պայմանագիր է կնքում անհատի հետ: Հիշում եք, Հիսուս Քրիստոս մեկին ասում էր, – Դու արի իմ հետևից, մյուսին ասում էր աղվեսները որջեր ունեն, իսկ

Մարդու Որդին տեղ չունի Իր գլուխը դնելու, այսինքն դու չես կարող իմ դժվարությունները կրելքո կյանքում:
Դարձյալ Սուրբ Գրքից գիտենք, որ շնորհները ևս անհատական էր տրվում: Աստված անհատականություն է սիրում: Այդ պատճառով է , որ պատվիրանները եզակիով է ասվում «Մի շնացիր, մի գողացիր և այլն»:
Պատասխանատվությունը Աստծո խոսքի հանդեպ նույնպես անհատական է: Մեկը լսում, կատարում է, մյուսը լսում և անտեսում է: Օրինակը ևս կա Ավետարանում երկու եղբայրների, որ մեկը խոստանում և չի անում, իսկ մյուսը չի խոստանում և անում է:

Պահանջը հավատացյալից նույնպես անհատական է, հիշենք խոսքը, որ ասում է «Ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվելու»:

Ըստ Աստվածաշնչի ամեն ինչ Աստծու խոսքով ստեղծվեց, իսկ մարդը Աստծու ձեռքով, և մարդը երկու առավելություն ունի մյուսների հանդեպ՝ մեղքերի թողություն, և հարություն:

Տէր Հիսուս Քրիստոս փնտրում է նրան, որը լսում է, ընկալում է, և խորքային ցանկություն ունի վերցնելու խաչը և հետևելու իրեն: Մենք իրավունք չունենք գաղջ լինելու,իրավունք չունենք Աստծու խոսքը ականջի հետև գցելու: Անհատապես է պահանջելու Այն օրը: Բարի օր բոլորիս՝ անհատապես ինքնաքննությամբ: Այսօր բոլոր եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո կկատարվի «Մեղավորներին ապաշխարության կանչելու կանոն» ը:Պահք պահողները կարող են գնալ: Այսօրվա պատգամն է.

«Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծոյ տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով»: Հովել.1.14

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ