20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Բարություն արեք ձեզ ատողներին

Սիրել մերձավորին նշանակում է նրան սիրել այն ժամանակ երբ ձեզ թվում է թէ նա արժանի չէ այդ սիրուն: Քրիստոսը խաչի վրա սիրեց մարդկանց ու մեզանից ոչ մեկն արժանի չէր դրան: «Բարություն արեք ձեզ ատողներին» (Մթ. 5:44) ու աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ: Տեսնու՞մ էք սա ինչ բարձր ու դժվար հասանելի հոգևոր վիճակ է: […]

Հոգևոր դաստիարակության կարևոր արժեքները և Սուրբ Սարգիսը/տեսանյութ/

«Սուրբ Սարգսի տոնը տոնակատարությունների շրջանակում երկու կարևոր ենթաշերտ ունի: Առաջինը բնականաբար ՝ հոգևորն է: Ուզում եմ ընդգծել , որ Սուրբ Սարգսի վարքագծի մեջ մենք տեսնում ենք քաջության, սիրո, նվիրումի, աստվածապաշտության բացառիկ օրինակ: Հոգևոր դաստիարակության համար մենք կարևորում ենք հենց այս արժեքները»,-այսօր՝ հունվարի 30-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական […]

Լեզուն հեշտությամբ է սայթաքում և սխալվում

Սուրբ Գրիգոր Տաթևացին կարևորում է այն, որ «Որքան լուռ քննես միտքդ, այնքան կպարզես այն», խոսքի մեջ զգուշանալ, քանի որ «Լեզուն հեշտությամբ է սայթաքում և սխալվում», իսկ խոսելուց առաջ «Յոթն անգամ խորհի՛ր, մեկ անգամ խոսի՛ր»:

Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է խաչքարերի վրա.

Այսօր՝ փետրվարի 6-ին, մի խումբ քաղաքացիներ այցելել են Լոռու մարզում գտնվող Հարթագյուղ, որտեղ Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը հայտնաբերել են ամբողջովին վնասված: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Սա ոչ թե միտումնավոր է արվել, այլ, հավանաբար, մի քանի օր առաջ ուժեղ ձնաբքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է: Մատուռի տարածքում կան […]

Աստված է քննողն ու դատողը, դու ինչո՞ւ ես քննում, դատում և հայհոյում

Եվ արդ, այդպիսի բաներ մտքո՜վդ իսկ չանցկացնես․մի՛ քննիր առաջնորդի վարքը և մի՛ բամբասիր քո քահանաներին ու վարդապետներին։ Հրաման չստացար քննելու որևէ մեկի մեղքերը, ուր մնաց թե քահանայինը․ ԱՍՏՎԱԾ է քննողն ու դատողը, դու ինչո՞ւ ես քննում, դատում և հայհոյում։ Քանզի եթե հրաման չստացար դատելու, քննելու և բամբասելու ընկերոջդ, ապա ուրեմն որքա՜ն առավել՝ քահանաներին ու վարդապետներին։ […]

ՍԴ-ն բարի արգելանք է Ստամբուլյան պիղծ կոնվենցիան օրենք դարձնելուն

Բարեկամնե՛ր, ՍԴ-ն բարի արգելանք է Ստամբուլյան պիղծ կոնվենցիան օրենք դարձնելուն: Իսկ ովքեր որ արդարության անունից կեղծավորվում են՝ չարիք սերմնացանելու նպատակով, աղոթենք, որ Աստված նմաններին բաժան-բաժան անի, միմյանց դեմ հանի և արդար դատով՝ խորապե՛ս ամաչեցնի: Ամե՛ն: Գրում է հրապարակախոս թարգմանիչ Մաքսիմ Ոսկանյանը:

Մենք ապրում ենք Մեծ Բաբելոնի՝ խառնակչության ժամանակներում

ԲԱԲԵԼՈՆ- կոչվում է՝ խառնակչություն. այսինքն՝ չար ու բարու դիտմամբ խառնակում: Մենք ապրում ենք Մեծ Բաբելոնի ժամանակում: Եվ որպեսզի մեր հավատը չկորցնենք, քանի որ Մեծ Բաբելոնը իր նյութապաշտիկ փայլերով՝ հմայում է դեպի հավատի վերացման, ապա հարկ է մեզ հաճախակի պահքերով, ծոմով և աղոթքներով՝ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ խառնակչության հմայանքներից, առավել փարվել մեր Փրկիչ Աստծուն և բարի գործերի մեջ մեր […]

Ցուցադրված բարի գործերը դադարում են համարվել բարեգործություն

Մարդու տեսակ կա, որ բարիք է գործում ու միանգամից մարդկանցից փառք փնտրում: Սբ. Գրիգոր Տաթևացին ասում է, սրանք այն մարդիկ են, ովքեր փնտրում են Աստուծո Արքայությունն ու չեն գտնում: Սրանք մարմնով մեռնում են, բայց հոգով չեն ապրում: Չարչարվում են, սակայն չեն հանգստանում: Այս մարդիկ բարիք են գործում, սակայն փառամոլության պատճառով կորցնում են իրենց վարձը: Բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված