Պե՞տք է աղոթել մահացածների համար /տեսանյութ/

1. Արդեն իսկ ,, հակաքրիստոսի դրոշմ,, արտահայտությունը մոլորություն է և սխալ ուղղությամբ է մարդկանց ուշադրությունը կենտրոնացնում, քանի որ Հայտն։ 13_րդ գլխի գազանը դա նեռը չէ, այլ համաշխարհային կայսրությունը 666 սիմվոլով, 2. Մարդկանց դրոշմումն ակնհայտ չի լինելու, ինչպես շատերը սխալմամբ կարծում են։ Այլ նենգ խաբեությամբ է կատարվելու, 3. Մարդկանց դրոշմումը կատարվելու է մինչև հակաքրիստոսի թագադրումը։ Նեռը գալու […]
Ինչպես Պահք պահել: Պահեք այնպես, որ կարողանաք սեփական անձը զսպել սովորեք: Մի հայհոյեք, ֆեյսբուքում վատ բաներ մի գրեք, ներեք, զիջեք, ներողություն խնդրեք, մի բամբասեք, սանձեք լեզուն: Համբերեք ու դիմացեք: Առակների գիրքը կարդացեք: Սիրաքի գիրքը: Սաղմոսներ: Գոնե 4 Ավետարաններից մեկը կարդացեք: Կենդանական ծագման կերակուր մի կերեք: Եղածն էլ քիչ կերեք: Եկեղեցի գնացեք: – Այսօր սկսվում է […]
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին՝ մասնավորապես նշելով. «Մեծարգո Վեհափառ, այսօր Ձեր ենթակայության եկեղեցիներից մեկում մասնակցեցի Սուրբ պատարագի արարողությանը եւ եւս մեկ անգամ արձանագրեցի, որ Ձեր ենթակա կառույցներում որեւէ կերպ չի հիշատակվում Էջմիածինը, Հայաստանը, իսկ Կիլիկիո տարագյալ կաթողիկոսը՝ մի քանի անգամ։ Ձեր կառույցի եւ Ձեր անձի հիշատակմանը բնականաբար, դեմ չեմ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե այսպիսի սրբազնագույն ազգային արարողության ժամանակ ինչպես է, որ Տիրոջ բարիացակամությունը չի խնդրվում Մայր Աթոռի եւ Հայաստանի վերաբերյալ։ Տառ առ տառ հետեւելով ողջ արարողակարգին (նաեւ մասնակցելով ապաշխարհության կարգին) ես զարմանքով նկատեցի, որ Տեր ողորմեա շարքում «ՍՐԿ. Եւ հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն» խոսքերն են նախընտրելի համարվել «ՍՐԿ. Եւ հիւանդաց բժշկութին հւն, Ազգիս Հայոց, սէր, միութիւն» հատվածի փոխարեն։ Սա միակ նախադասությունն է, որտեղ հիշատակվում է «Ազգն Հայոց» եւ նրա համար որպես ազգային հավաքականության գլխավոր գործիք խնդրվում է «սեր, միություն»։ Եվ բաց է թողնվում։ Մտահոգեց ինձ այս դրվագը եւ իմ պարտքը համարեցի սրտիս խոսքն ուղղել Ձեզ»։
Մեծ Պահքը սկսվում է Փետրվարի 24-ին, բայց այս երկուշաբթվանից-ուրբանթ հնգօրյա Առաջավորաց Պահքն է: Սա Հայոց Պահք է, երբ ժողովուրդն իր արքայով հանդերձ, ոչ միայն պահք էր պահում, այլ մեծապես զղջում էր իր նախկին մեղքերի համար: Դուք էլ, աշխատեք ինչքան կարող էք պահելը: Զղջումը և չար խոսքերից, վարքից ու մտքերից հրաժարումը բուժում է մարդուն: Դուք էլ […]
Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու Մարկոս քահանա Մանգասարյանն անդրադարձել է «Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստան»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հայտարարությանը, որ Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է, և 2010-2011 թթ. Արմավիրի թեմին 50 000 դոլար դրամաշնորհ է հատկացրել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։ Մարկոս քահանա […]
Երբ որ մարդը սկսում է փնտրել Աստծուն, մեկ էլ տեսնում է, որ Աստված իրեն ավելի շատ է փնտրում: Հիշու՞մ էք Զաքեոսը, քաղաքի մեծահարուստ լինելով հանդերձ, չամաչեց ու իր կարճահասակության պատճառով ծառը բարձրացավ որ տեսնի թէ «ով է Հիսուսը»: Նա նախաձեռնության մեծ աստիճան է ցուցաբերում այստեղ: Բայց պարզվում է, որ Աստված շատ ավելի մեծ նախաձեռնություն ուներ, […]
Գոհանում եմ քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին: Այժմ խնդրում եմ, որ Քո ամենազոր Աջով ու Քո սուրբ Խաչով կնքես ծառայիդ բնակարանը, ելքն ու մուտքը, որ ննջենք ապահով ու աներկյուղ, խաղաղությամբ: ԱՄԵՆ: