17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բացի տեսանելի զենքերով պատերազմը, կա նաեւ հոգեւոր անտեսանելի մի պատերազմ, որը դիվական ուժերի միջոցով է կատարվում. զինվորի ուշագրավ վկայությունը

Այս վկայությունը Հայաստան տեղափոխված մի հայ երիտասարդ պատմեց, որը մի ժամանակ Իրանում ապրելով ստիպված մասնակից է եղել Իրանա-Իրաքյան պատերազմին. Ինձ որպես զինվոր տարան պատերազմի: Շուրջ բոլորս մահմեդականներ էին, ու ինձ որպես քրիստոնյա դժվար էր նրանց հետ ծառայել, բայց ամեն օր առանձնանալով թաքուն խաչակնքվելով աղոթք էի անում և մեր Տեր Հիսուսին խնդրում, որ ինձ անփորձանք տուն վերադարձնի: Մի անգամ երբ գիշերային պահակազոր ծառայության ուղարկեցին, պոստում կանգնած ժամանակ, անկախ ինձանից սկսեցին չար և անհանգստացնող մտքեր այցելել:

Սկզբում բանի տեղ չդրեցի ու շարունակում էի տարածքը հսկել, բայց հետզհետե այդ մտքերը սկսեցին իշխել վրաս, ինքնասպանության մղելով: Այդ անհասկանալի և աներևույթ զորությունը այնքան ահավոր էր, որ ես ծնկի եկա տեղում, ու խաչակնքելով երեսս Հայր մեր աղոթքը արեցի, ու Աստծուն աղաչում էի որ ինձ օգնի չկորչեմ, որովհետև դեռ շատ երիտասարդ եմ, և այդ պահին անկախ ինձանից սկսեցի լաց լինել:

Չանցած մի քանի րոպե այդ պարտադրող զորությունը թուլացավ, ու մի քիչ խաղաղվեցի ինձ տանջող մտքերից, բայց սրտումս շարունակում էի աղոթել: Իսկ երբ լրացավ իմ հերթափոխի ժամանակը, եկան ու փոխարինեցին ինձ: Երբ պահակատուն հասանք, պատրաստվեցի հանգստանալու, բայց այդ պահին շտաբի հեռախոսը զնգաց միջանցքում: Ու քանի որ մոտը հերթապահ չկար, ստիպված որոշեցի ես վերցնեմ հեռախոսափողը: Բայց հենց ուզում էի խոսել, այդ նույն ժամանակ հերթապահ սպան մյուս սենյակում բարձրացրեց երկրորդ հեռախոսի ընկալուչը:

Զանգահարողը բարձրաստիճան գեներալ էր, որը հրամայեց այսօրվա պոստի կանգնածների մասին զեկուցել, և իմանալով, որ ես վերադարձել եմ, նախ զարմանք արտահայտեց, հետո հրամայեց, որ այլևս ինձ չուղարկեն հերթապահության. հետո մի պահ դադար տվալով ասաց.

«Այս գիշեր բոլոր երեսունից ավել պոստերում կանգնած մեր զինվորները անհասկանալի պատճառներով ինքնասպանություն են գործել, բացի այդ մի հայից…, երևում է թշնամու բանակի հմայողները նորից անեծք են ուղարկել»: Ես իսկույն կամացուկ դրեցի հեռախոսափողը, որովհետև անկախ իմ կամքից ռազմական գաղտնիք լսեցի, և շտապ գնացի հանգստասենյակ, ու հագուստներով անկողնուս վրա պառկելով, իբրև թե հանգստանում եմ, ու աչքերս փակելով, մտովի փառաբանության ու գոհության աղոթքներ արեցի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Իր ամենակարող Խաչին, որ ինձ փրկեց չար ու մահաբեր անեծքի հետևանքից:

(Վկայությունը մեջաբերվեց ԽԱՉԱՊԱՏՈՒՄ գրքից)

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. տարիներ առաջ լույսընծայածս գրքի հենց այս վկայությունը դրեցի, քանի որ վերջին ամիսներին մեր զինվորների շրջանում ահագնացել է մահերի քանակը, առանց զինվորական կամ այլ պատերազմական գործողությունների, ինչը ինձ հիշեցրեց վերը կարդացած այդ վկայությունը, որն անձամբ եմ լսել պարսկահայ մեր հայրենակցից:

Սա մեզ հուշում է, որ բացի տեսանելի զենքերով պատերազմը, կա նաեւ հոգեւոր անտեսանելի մի պատերազմ, որը դիվական ուժերի միջոցով է կատարվում: Բայց դրա դեմ մենք՝ քրիստոնյաներս, ունենք հակազդող ու թշնական այդ բոլոր զորություններին հաղթող մեր Տեր Հիսուսն ու Իր սուրբ Խաչը, ինչպես նաեւ սրբերի, մանավանդ սուրբ Աստվածածնի բարեխոսությունը:

Այս ամենը իմանալուց հետո յուրաքանչյուր հայազն քրիստոնյա հոգուց, ով ցավ է քաշում ու անձնական պատասխանատվություն զգում այս ամենի համար, խնդրում եմ ձեր աղոթքների մեջ հիշեք մեր զինվորներին ու Տիրոջ Անվան ու Իր հաղթական Խաչի, եւ սուրբ Տիրամոր, սուրբ Գեւորգի, սուրբ Սարգսի բարեխոսություններով, ու զորավիգ եղեք մեր զինվորյալ զավակներին, որպեսզի Տերը խափանի չարի ուղարկած բոլոր կրակոտ նետերը, ու պահապան լինի Հայաստան ու Արցախ աշխարհների սահմաններին…:
Օրինակ կարող եք օգտվել եկեղեցու ԱՄԵՆՕՐՅԱ ԱՂՈԹԱԳՐՔԻ այս զորավոր աղոթքից.

ԱՂՈԹՔ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ

Օգնի՛ր մեզ, Տե՜ր, օգնի՛ր մեզ,
Փրկիչ Աստված մեր. Քո անվան մեծ փառքի համար,
Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր հանցանքները:
Պարսպա՜ծ պահիր Քեզ հուսացող ժողովրդին ու մեր զինվորյալ զավակներին, հաղթող և պատվական սուրբ Խաչիդ հովանու ներքո՝ խաղաղությանդ մեջ. ամեն:

Մերուժան Բաբաջանյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ