24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու չենք կարող Աստծուն տեսնել: Ինչու է Նա թաքնվում

Մի երիտասարդ հարցրեց ծեր ռաբբիին.

Մենք լսել ենք, որ նախկինում ` անցած ոսկե օրերում, մարդիկ երբեմն տեսել են Աստծուն իրենց աչքերով, մարդիկ երբեմն հանդիպել են Աստծո հետ: Երբ Աստված, պատահել է, քայլել է երկրի երեսով, երբ պատահել է, որ Աստված մարդկանց իրենց անուններով է կոչել: Աստված շատ մոտիկ էր:

Իսկ հիմա ինչ է պատահել. ինչու հիմա մենք չենք կարող տեսնել Աստծուն, Ինչու է Նա թաքնվում: ՈՒր է Նա գնացել: Ինչու է Նա մոռացել երկիրը: Ինչու Նա այլևս չի քայլում գետնի վրա: Ինչու նա այլևս չի բռնում մթան մեջ սայթաքող մարդկանց ձեռքը: Անցյալում Նա երբեմն այդպես անում էր:
Ծեր ռաբբին տխուր պատասխանեց.

Որդյակս, Նա հիմա էլ այնտեղ է, որտեղ եղել է, բայց մարդիկ մոռացել են այնքան խոր խոնարհվել, որպեսզի տեսնեն Նրան:

Աղբյուրը՝ «Ես Քրիստոնյա եմ»

Օֆելյա Ստեփանյանի հանրագրից: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ