13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան, որպեսզի նա ուղղի քո ճանապարհները, և ոտքդ չսայթաքի

Մեծ պահք, օր իններորդ Տեր Աստված ասում է. -Որդյա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները և իմ խոսքերը պահի՛ր քո սրտում, որպեսզի երկարեն կյանքիդ օրերն ու կենդանությանդ տարիները և խաղաղություն ավելացնեն: -Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրա, և դու շնորհ կգտնես: -Տիրոջ ու մարդկանց առջև խորհի՛ր […]

Վա՜յ նրանց, ովքեր, ուղիղ ճանապարհը թողած, կգնան խավարի ճանապարհով, ովքեր կուրախանան չարիքներ գործելով

Եւ երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհից եւ նենգախօս մարդուց: Վա՜յ նրանց, ովքեր, ուղիղ ճանապարհը թողած, կգնան խաւարի ճանապարհով, ովքեր կուրախանան չարիքներ գործելով եւ կխնդան դէպի չարը խոտորուելով. Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, եւ […]

Ներանձնական աղոթքը մաքրում է մեզ վիրուսներից

Ներանձնական աղոթքը մաքրում է մեզ վիրուսներից, մարմնի անմաքրություններից, և առավելով, երբ պահեցողության հետ զուգընթաց է: Մաղթենք Հայոց աշխարհին և միմյանց՝ պահեցողություն և աղոթք: Իսկ եթե պահեցողություն չենք դրսևորում, ապա առավել հաճախադեպ աղոթենք: Տերը յուրաքանչյուրիս հետ, ըստ մեր հանձնառած խաչերի: Քաջ լինենք, Քրիստոսով: Մաքսիմ Ոսկանյան

Աստվածսիրությունն անհնար է առանց եղբայրասիրության. Մեծ Պահք

ՄԵԾ ՊԱՀՔ ` Արտաքսումի հուշ եւ Վերադարձի կանչ.. «Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս Նրա միջոցով, Ով սիրեց մեզ» (Հռոմ.8:37) Աստվածսիրությունն անհնար է առանց եղբայրասիրության… «Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ: Եղբայրը գալով նրա մոտ՝ ասաց. -Գնա՛նք մեր […]

«Նա, ով ինձ լսի, կապրի ապահով և երկյուղ չի ունենա ոչ մի չարիքից»

«Նա, ով ինձ լսի, կապրի ապահով և երկյուղ չի ունենա ոչ մի չարիքից» Այս քանի օրերը երկու տեսակի հարցեր հաճախակի են գալիս՝ մեկը թուղթ ու գիր կոչվածի մասին է, մյուսը կորոնավիրուսի: Ու 2 տեսակի հարցերն էլ գալիս են վախով: «Ինչպես անենք ոչ պաշտպանվենք,» հարցնում են մարդիկ: Իսկապես հետևեք Քրիստոսին ու ձեր վախը կանցնի: «Նա, ով […]

Մայր Աթոռ է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր պատրիարքը

Փետրվարի 28-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ Ամենապատիվ Պատրիարքին ուղեկցում էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, Պատրիարքական Աթոռի լուսարարապետ ու դիվանապետ Հոգեշնորհ Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը […]

Մեծ պահք, օր հինգերորդ: Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տեր Աստծու առջև

Մեծ պահք, օր հինգերորդ Տեր Աստված ասում է. -Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ և քո ամբողջ զորությամբ: -Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ և հոգուդ մեջ: Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք որպես […]

Չարը այսօր կարող է հաղթող թվալ, բայց վերջնական հաղթանակը նրանցն է, որ Աստծուն են ընտրում

Պահքի խոհեր Եթէ ճշմարտապէս ընտրէք խաչի ճանապարհը, ու գնաք Աստուծոյ ուղղութեամբ, ապա ձեզնից հետզհետէ վայր կ՚ընկեն ատելութիւնը, հպարտութիւնը, սուտը, կեղծիքը, նախանձը, անբարոյութիւնը, բղջախոհութիւնը, չարը, անէծքը, հայհոյանքը, մանաւանդ թալանը, գողութիւնն ու ոճիրը, որոնք զարմանալի կերպով միայն ու միշտ տեսնում ենք ՈՒՐԻՇՆԵՐԻ մէջ։ Մի բան թող յստակ լինի։ Խաչը տկարութիւն չէ, հաւատքի ճանապարհը ոչխար դառնալ չէ։ Խաչն […]

Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք

Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով ու գոհությամբ ձեր խնդրվածքները հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Փիլիպպեցիս 4։6-7

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված