28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Բացահայտ պոռնկություն, պղծություն, անհավատություն քարոզելը մեր երկրում հերոսություն է համարվում առաջին կնոջ մակարդակով»

ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևորական Տեր Տաթև քահանա Մարուքյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի տիկկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ-ում  «հերոս կին» միցանակ ստացած լրագրող Լուսի Քոչարյանին ուղղված շնորհավորանքին։

Գրառումն ներկայանցում ենք առանց խմբագրման․

«Հա մտածում էի չխոսեմ վարչապետի կնոջ մասին, հակապետական դրսևորում չցուցադրենք և այլն…բայց արդեն լռել չի լինում։ Առաջին տիկինը շնորհավորում ու գովերգում է ԱՄՆ ում «իբր հերոս կին» մրցանակ ստացած մի մեկին՝ լուսի քոչարյան անունով, ում հերոսությունը կայանում է իբր թե Հայաստանում սեփական ընտանիքում բռնության ենթարկված կանանաց կեղծ նամակներ պատրաստելու մեջ։ Սրա հերոսությունը նաև այն է, որ քարոզում է ազատվել Եկեղեցուց, հավատքից, 18 տարեկան լրացած աղջիկներին կուսությունից զրկել, մի խոսքով ամեն մի պղծություն ու պոռնկություն՝ «ազատություն» կեղծ որակման տակ։

Փաստորեն արդեն բացահայտ պոռնկություն, պղծություն, անհավատություն քարոզելը մեր երկրում հերոսություն է համարվում առաջին կնոջ մակարդակով։ Ամբողջ աշխարհում սատանան բացահայտ է արդեն պայքարում հավատքի դեմ, հատկապես ատելով ատում է Սբ Կույս Մարիամին իր անսահման սրբության ու բարության համար, իր մունետիկներին տարածում է հատկապես կուսության ու մաքրության դեմ պայքարելու համար։ Սրա մունետիկներից է լրբորեն ամեն մի սրբության դեմ պայքարող այս լուսի քոչարյանը, որին շնորհավորում ու գովերգում են պետական մակարդակով։ Հետևությունները թողնում եմ ձեզ։

Հ.գ. ինձ բացարձակ արդեն չի հուզում, որ ձեզանից շատերը հիմա կգրեն բա սերժի ժամանակ էսպես կամ էնպես, կամ թե ՝ հերիք ծամեք մեր սիրելի վարչապետի՝ ընկեր նապոլեոնի միսը և այլն։ Անկախ քաղաքական անցուդարձից, անկախ նախկին ու ներկայից, բացաաաարձակ համոզված եմ ասածներիս ճշմարտացիությանը, ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ։ Կներեք, որ միտքս ոչ-ով ավարտվեց, բայց դե ինչ արած…»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ