Մի՛ վախեցիր նրանցից. Մեծ պահք, օր տասներկուերորդ
Մեծ պահք, օր տասներկուերորդ
Աստված ասում է.
– Պիտի պահես իմ պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որոնք հաղորդեցի քեզ: Եթե հնազանդվես այս բոլոր պատվիրաններին, պահես ու գործադրես դրանք, ապա քո Տեր Աստված կկատարի իր ուխտն ու ողորմածությունը, ինչպես որ երդվել է մեր հայրերին: Նա կսիրի, կօրհնի և կբազմացնի քեզ: Նա կօրհնի քո ծնունդները, քո երկրի բերքը: Օրհնյալ կլինես բոլոր ազգերից առավել: Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները: Կսպառես բոլոր այն ազգերի ավարը, որոնց Տեր Աստված քո ձեռքը կմատնի:
Քո աչքը թող չխնայի նրանց, եւ չպաշտես նրանց կուռքերը, որովհետեւ նրանք քեզ համար որոգայթ են: Եթե մտածես, թե՝ «Այդ ազգի մարդիկ մեզանից շատ են, ինչպե՞ս կարող եմ կոտորել նրանց», ապա մի՛ վախեցիր նրանցից: … Մի՛ վախեցիր նրանց ներկայությունից, որովհետև քո մեծ ու հզոր Տեր Աստված քո մեջ է… Քո Տեր Աստված նրանց կհանձնի քո ձեռքը՝ պատուհասների մատնելով, մինչև որ մեջտեղից վերացնի նրանց:
(Երկրորդումն օրինաց 7:11-23)
Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանրագրից