13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբ անառակ որդին զղջալով վերադառնում էր, նա գնում էր հորն ասելու, որ ինքը «արժանի չէ» իր որդին կոչվելու

Երբ անառակ որդին զղջալով վերադառնում էր, նա գնում էր հորն ասելու, որ ինքը «արժանի չէ» իր որդին կոչվելու: Դա հոժար խոնարհություն է: Նա հասկանում էր, որ իր և հոր հարաբերությունների միջև վնասվածք կա իր պատճառով: Դրա համար գնում էր ասելու «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու»։ (Ղկ 15:21):

Նա գնում էր ավելի ցածր կարգավիճակ խնդրելու՝ ծառայելու: Այս հոժար ինքնացածրացումը, այս հոժար կամքով խոնարհությունն ինչպես է գնահատում հայրը: Գրված է, հայրը ՀԵՌՎԻՑ տեսավ նրան «գթաց. վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան» (Ղկ 15:20):

Այսպես է վարվում մեր Երկնավոր Հայրը մեզ հետ, երբ մենք զղջալով մեր սխալների համար ինքնակամ խոնարհվում ենք:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ