07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Խոնարհությունը բացարձակապես անկախ, ազատ կամքդ կամավորաբար Աստծուն ենթարկելն է

Երբ մարտարվեստի տեսակ են սովորում, ամեն ինչում վստահում են վարպետին, ուսուցչին, որ սովորեցնի, թե ինչպես կարելի է ներքին ուշադրությամբ, կարծես բնազդի մակարդակով խուսափել կամ պատասխանել հարվածին, հակազդել, ի վերջո՝ հաղթել:

Մեծ Պահքին Ուսուցիչը հենց Ինքը՝ Աստված է, Իր հետ հարաբերության հիմքը՝ սիրո խոնարհությունը:

Խոնարհությունը բացարձակապես անկախ, ազատ կամքդ կամավորաբար Աստծուն ենթարկելն է, որ սովորեցնի՝ ինչպես հոգեւոր մարտում խուսափել կամ հակազդել, ի վերջո՝ հաղթել նրան, որ չուզեց խոնարհվել ու մղեց առաջին մարդուն էլ խոնարհ չմնալ Աստծո առաջ:

Պահքի խոնարհությամբ մեր մեջ ենք բնակեցնում Աստծուն, Ումից սարսափում է սատանան: Մենք էլ քառասնօրյա պահքով Քրիստոսով հաղթում ենք սատանայի փորձությունները, և նա հեռանում է մեզանից, ինչպես ասում է Ավետարանը. «Այդ տեսակն ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով» (Մարկ. 9:28):

Տեր Նշան քահանա Ալավերդյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ