15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Մոտեցեք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ

Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից։ Մոտեցե՛ք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը. տառապեցե՛ք, սգացե՛ք եւ լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, եւ ձեր ուրախությունը՝ տրտմության։ Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի։ Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասե՛ք. ով բամբասում է իր եղբորը կամ […]

Չգիտես , թե վաղն ինչ է բերելու քեզ

Որդյակ, մի մոռացիր իմ խրատները եւ իմ խոսքերը պահիր քո սրտում, որպեսզի երկարեն քո կյանքի օրերն ու կենդանությանդ տարիները եւ խաղաղություն ավելացնեն: Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից: Կապիր դրանք քո պարանոցին, գրիր քո սրտի լայն տախտակի վրա, եւ շնորհ կգտնես: Տիրոջ եւ մարդկանց առջեւ խորհիր բարու մասին: Ամբողջ սրտով հույսդ դիր Աստծու վրա եւ […]

Նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարեցնել արդար խորհուրդներից

Որդյակ, եթե իմ պատգամներն ու պատվիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մեջ, իմաստությունը պետք է հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ, եւ դրանք իբրեւ խրատ, պիտի ավանդես որդուդ: Արդարեւ, եթե իմաստությունը քեզ մոտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես, փնտրես այն ընտիր արծաթի նման, եւ դու կգտնես Աստծու գիտությունը: Տերն է […]

Երբ ձեր վախճանը հասնի, գուցե դու կանչեք ինձ …

Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը` պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով, իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ: Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ […]

Ինչպես է Աստված զգուշացնում մարդուն

Մինչդեռ հավիտենական է Նա, ով մարդկանց վերեւում է: Նաեւ ասում ես, թե ինչու իր ատյանում դեռ ականջ չի դրել քո բոլոր խոսքերին: Մի անգամ է խոսում Տերը, կամ երկրորդ անգամ երազի միջոցով, կամ էլ գիշերային այցելությամբ /երբ սաստիկ արհավիրհքներ են վրա հասնում մարդկանց` անկողնում նիրհելիս` այն ժամանակ են մտքերը հայտնվում նրանց/: Այդպիսի ահավոր տեսիլքով է […]

Բոզարածը վատնում է

Լավ է հանդիմանող, քան համառ մարդը, որովհետեւ եթե սրան կրակը հանկարծակի հարվածի փրկություն չի լինի: Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները, արդարները հեծում են ամբարիշտների իշխանության տակ: Իմաստություն սիրողը ուրախացնում է իր  հորը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստությունը: Արդար թագավորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրենը կործանում է այն: Ով կռիվ է […]

Շատ կարևոր է Հիսուսին ասել՝ «այո»

Աստված խաղաղության Աստվածն է: Խաղաղություն նշանակում է որոշում, բժշկություն, ազատագրում մեղքերից, կախվածություններից, պարտքերից, ընտանեկան, ֆինանսական խնդիրներից: Մեր Հայրը այնպիսի ուժ ունի, որ կարող է երկնային և մարդկային չափանիշներով ամենաանհույս հանցագործին դարձնել սուրբ: Աստված երբեք քաոս չի ստեղծի: Նա իր զավակների բարեկեցությունն է ցանկանում: Ամենակարող Աստված ցանկանում է, որպեսզի Իր ժողովուրդը փնտրի լույսը, քանի որ այն մեզ […]

Աստծուն ավելի հաճելի է աղոթքը, քան զոհ մատուցելը

Քո գործերը հանձնիր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրություննները պիտի կատարվեն: Ինչպիսի մեծության էլ հասնես, դու քեզ խոնարհ պահիր, եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ: Տերն ամեն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնվեն կորստյան: Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացվելու: Բարու […]

«Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»

Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակեևտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի