15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չգիտես , թե վաղն ինչ է բերելու քեզ

Որդյակ, մի մոռացիր իմ խրատները եւ իմ խոսքերը պահիր քո սրտում, որպեսզի երկարեն քո կյանքի օրերն ու կենդանությանդ տարիները եւ խաղաղություն ավելացնեն: Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից: Կապիր դրանք քո պարանոցին, գրիր քո սրտի լայն տախտակի վրա, եւ շնորհ կգտնես: Տիրոջ եւ մարդկանց առջեւ խորհիր բարու մասին: Ամբողջ սրտով հույսդ դիր Աստծու վրա եւ մի հպարտացիր քո իմաստությամբ: Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան, որպեսզի նա ուղղի քո ճանապարհները, եւ ոտքդ չսայթաքի:

Դու քո աչքին իմաստուն մի թվա, այլ վախեցիր Տիրոջից եւ խուսափիր ամենայն չարից: Դա քո մարմնի համար բուժում է եւ քո ոսկորների համար դարման կլինի: Պատվիր Տիրոջը քո արդար վաստակից եւ քո արդար բեքրից պտուղ հատկացրու նրան, որպեսզի քո շտեմարանները լցվեն առատ ցորենով եւ քո հնձաններն ավելի հորդ գինի բխեն: Որդյակ, մի անարգիր Տիրոջ խրատը եւ մի դժգոհիր նրա հանդիմանությունից, քանզի Տերը ում սիրում, նրան խրատում է եւ պատժում է նրան, ում ընդունում է որպես որդի: Երանի է այն մարդուն, որ իմաստություն կգտնի եւ այն մահկանացուին, որ հանճար կստանա, քանզի իմաստությունը ավելի թանկ արժե, քան ոսկու եւ արծաթի գանձերը:

Այն առավել հարգի է, քան անգին քարերը, եւ չկա ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան: Յուրաքանչյուրին, ով մերձեցել է իմաստությանը հայտնի է, որ այն ամենը, ինչ հարգի է համարվում, չունի դրա արժեքը, քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կյանքի տարիներ, նրա ձախ ձեռքում փառք եւ հարստություն կա, նրա բերանից բխում է արդարություն, իսկ իր լեզվի վրա նա կրում է օրենքն ու ողորմություն: Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են եւ նրա բոլոր շավիղները խաղաղության:

Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան եւ վստահությամբ հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա: Աստված իմաստությամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականությամբ հաստատեց երկինքը, իր հանճարով անդունդներ բացեց եւ ամպերն անձրեւներ տեղացին: Որդյակ, մի անտեսիր, այլ պահիր իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին եւ դրանք քո պարանոցի վրայի զարդը լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար դարման:  Եւ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով ու ոտքդ չի սայթաքի:

Եթե նստես, անեկրյուղ կլինես, եթե քնես քունդ անուշ կլինի եւ չես երկնչի հանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս հարձակումներից, որովհետեւ Տերը կլինի քո բոլոր ճանապարհների վրա եւ ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես:

Մի հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես, թե` գնա կգաս վաղը կտամ, մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես , թե վաղն ինչ է բերելու քեզ: Չարիք մի նյութիր բարեկամիդ դեմ, որը քեզ վստահում է եւ հույս է դրել քեզ վրա: Զուր տեղը մի թշնամացիր մարդու հետ վիճելով, որ նա քեզ չարիք չպատճառի:

Զգուշացիր չարագործ մարդկանց նախատինքներից եւ մի նախանձիր նրանց ճանապարհներին, քանզի անօրենը պիղծ է Տիրոջ առջեւ եւ չի հաղորդակցվում արդարների հետ: Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնվում են: Տերը հակառակ է ամբարտավաններին, նա շնորհ է տալիս խոնարհներին: Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը:

Առականեր 3

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ