Աստծուն ավելի հաճելի է աղոթքը, քան զոհ մատուցելը

Քո գործերը հանձնիր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրություննները պիտի կատարվեն: Ինչպիսի մեծության էլ հասնես, դու քեզ խոնարհ պահիր, եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ: Տերն ամեն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնվեն կորստյան: Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացվելու:
Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, եւ Աստծուն ավելի հաճելի է աղոթքը, քան զոհ մատուցելը: Եւ ով փնտրում է Տիրոջը, նա գիտություն կգտնի արդարությամբ հանդերձ եւ ովքեր ուղիղ սրտով փնտրեն նրան, խաղաղություն կգտնեն: Աստծու բոլոր գործերը արդարությամբ են արված, ամբարիշտն էլ պահվում է չար օրվա համար:
Լավ է քիչ վերցնել Տիրոջ երկյուղով, քան թե գանձեր` ամբարշտությամբ: Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որպեսզի Աստված էլ ուղղի նրա ընթացքը:
Առակներ 16:3-9