Շատ կարևոր է Հիսուսին ասել՝ «այո»
Աստված խաղաղության Աստվածն է: Խաղաղություն նշանակում է որոշում, բժշկություն, ազատագրում մեղքերից, կախվածություններից, պարտքերից, ընտանեկան, ֆինանսական խնդիրներից: Մեր Հայրը այնպիսի ուժ ունի, որ կարող է երկնային և մարդկային չափանիշներով ամենաանհույս հանցագործին դարձնել սուրբ: Աստված երբեք քաոս չի ստեղծի: Նա իր զավակների բարեկեցությունն է ցանկանում:
Ամենակարող Աստված ցանկանում է, որպեսզի Իր ժողովուրդը փնտրի լույսը, քանի որ այն մեզ բոլորիս տրված է: Անգամ ամենավատ մեղավորը կարող է փոխվել, եթե նա թույլ տա Աստծուն իր կյանքում գործել: Մենք գիտենք մարդկանց, ովքեր անբարո են եղել, տարատեսակ մեղքեր և հանցագործություններ, բայց մի անգամ նրանք լսել են իրենց համար բացված և նույն պահին իրենց կյանքը տվել են Հիսուսին և Նրա ուժով վերականգնվել:
Շունչը անկոտրում է: Քանի որ այն արարվեց Աստծո պատկերով, այնքան ժամանակ մինչև որ մարդը կենդանի է, նրանց մի էություն են: Այնքան ժամանակ մինչ մարդն ապրում է, հույս կա, որ նա կփոխվի և կդառնա այնպիսի մարդ, ինչպիսին Աստված է ուզում: Շատ կարևոր է Հիսուսին ասել՝ «այո» և թույլ տալ Նրան գործել մեր կյանքում:
Շունչը մարդու մի մասն է, որը վերլուծում, քննարկում և մտածում է, այն միացված է բանականության հետ: Եթե հոգին լուսավորված չէ, մարդը չի կարող Աստծո կամքը կատարել: Միայն նրանք, ովքեր ամբողջ սրտով վստահում և ապավինում են Աստծուն՝ թույլ տալով Նրան լուսավորել իրենց, լիարժեք հաղթանակ կունենան մեղքերի դեմ:
Մարմինը նյութական մասն է: Այն կոչնչացվի մեր մահից հետո: Երբ արդարները հարություն առնեն, նրանց մարմինները կբարձրանան փառքով: Մենք չգիտենք, թե դա ինչպես կլինի, բայց կարող ենք պատկերացնել՝հիմնվելով Հիսուսի հարության վրա: Նա հարությունից հետո մտավ այնտեղ, որտեղ հավաքված էին աշակերտները, թեև դուռը փակ էր:
Աստծո խոսքն ասում է, որ Հիուսի 2-րդ գալուստի ժամանակ մարմինն ու հոգին կպահպանվեն անարատ ձևով: Մենք պետք է սրան ուշադրություն դարձնենք, որովհետև եթե մեզանում ինչ-որ բան պղծված լինի, երբ Նա գա, մենք կզղջանք դրա հանար: Ստուգեք ձեր երեք մասերը՝ հոգին, շունչը, մարմինը: