15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ով կմտնի երկնքի արքայություն

Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք և քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»։ Եվ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. […]

Ինչ է ասում Աստվածաշունչը մեռելների հարության մասին

Բայց մեկը կասի ինչպե՞ս են հարություն առնում մեռելները. կամ ինչ մարմնով պիտի գան: Անմիտ, ինչ-որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի: Եւ ինչ-որ սերմանում ես, սերմանվածը այն նույն մարմինը չէ, որ ծնվելու է, այլ մի մերկ հատիկ, լինի ցորենի թե այլ սերմերի: Եւ Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է. եւ սերմերից յուրաքանչյուրին […]

Ինչ է ասում Աստվածաշունչը փողի մասին

Եւ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ: Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ է: Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ով կվստահի ճշմարիտը: Եւ եթե օտարինը եղող բանի մեջ […]

Որտեղի՞ց է գալիս չարը և ե՞րբ է գործում

«Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմելու համար: Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր ու […]

Ընդունիր Քրիստոսին եւ կտեսնես

Աստված ասում է. «Ես ձեր առաջվա վիճակից ավելի բարիք եմ անելու ձեզ համար, ու պիտի իմանաք, թե Ես եմ Տերը»: Եզեկիել 36:11 Հիսուս Քրիստոսն ասում է. «Ես եմ կյանքը»: Հովհաննես 14:6 «Ես եկա, որ նրանք կյանք ունենան, եւ որ ավելի առատորեն ունենան»: Հովհաննես  10:10բ «Ով պիտի խմի այն ջրից, որ Ես նրան պիտի տամ, երբեք […]

Ինչ է Աստվածաշունչն ասում բարեգործության մասին

Զգուշացիր խորամանակ մարդուց, քանզի նա չարիք է նյութում. գուցե նա քեզ հավիտենական պարսավանքի տակ դնի: Քո տանը բնակեցրու օտարին եւ նա խռովություն կգցի քո տան մեջ ու կօտարացնի քեզ քո յուրայիններից: Եթե բարիք ես անում, իմացիր` ում ես անում, եւ շնորհ կստանաս քո բարիքի դիմաց: Բարիք արա բարեպաշտին եւ փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, […]

Հաղթանակը ձեռք է բերվում այն զորությամբ, որ գալիս է երկնքից

Աստծու համար դյուրին գործ է շատ մարդկանց մատնել քչերի ձեռքը: Երկնավորի համար տարբերություն չկա շատի ու քչի միջեւ, որովհետեւ հաղթանակը ձեռք է բերվում ոչ թե շատ զորքով, այլ այն զորությամբ, որ երկնքից է գալիս: Նրանք մեզ վրա են գալիս ամբարտավան գոռոզությամբ եւ անօրենությամբ, որպեսզի կոտորեն մեզ եւ մեր կանանց ու երեխաներին գերեվարեն: Մենք մարտնչում ենք […]

Ո՞րը կուզեք՝ լինել Աստուծո սիրելի զավակ, թե՞մեղքի գերի

Եթե ուզում էք ապրել Աստուծո համար, ապա պիտի մեռնեք մեղքի համար: Եթե ուզում էք ապրել մեղքով, ապա կմեռնեք Աստուծո համար: Մի զարմացեք այս խոսքերի վրա: Պողոս առաքյալն ասում է, «եթէ ըստ մարմնի ապրէք, կը մեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կ՚ապրէք. որովհետեւ նրանք, որ առաջնորդւում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ» (Հռ 8:13,14): […]

Անպատիժ չեն մնա

Հայրերի պատիվն արհամարհեցին, անօրեն հեթանոսության փառքը գերադասեցին օրհնության փառքից:Այդ իսկ պատճառով շուտով նրանց վրա թափվեցին այն նեղությունները, որոնք պատել էին նրանց: Ում բարքին եւ սովորությանը նախանձում էին եւ աշխատում ամեն ինչով նմանվել նրանց, հենց նրանց էլ իրենց համար դահիճներ, թշնամիներ, տանջողներ դարձրին: Անպատիժ չեն մնա նրանք, ովքեր կանարգեն աստվածային օրենքները: Մակաբայեցիների երկրորդ գիրք 4-15:17

Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ …

Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք նրան, ով խավարից ձեզ կանչեց իր սքանչելի լույսին։ Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք, որ ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։ (Ա.Պտ 2:10,11)

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի