08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Արևիկ» մանկական հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը, «Էրուդիտ» մանկական քոլեջի մանկավարժ Արմինե Թաջումանյանը և մանկական հոգեբան Տաթև Աբրահամյանը: ԹԵՄԱ՝ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Հյուրերը կխոսեն մեր օրերում երեխաների դաստիարակության, ժամանակակից մանկական գրականության, ինչպես նաև ընտանիքի և շրջապատի հոգեբանական ազդեցությունը երեխայի անհատական ձևավորման հարցում:

Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում․ ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների ղեկավարների` Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Դրանք վարել է հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն […]

Գարին կմթերվի 105 դրամով

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գարու բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել բերքը անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է շրջաններում առկա կոմբայնների քանակով և հայտնել, որ անհրաժշետության […]

Բացվեց Մխիթար Գոշի կիսանդրին

Այսօր  օրենսդիր, առակագիր, հասարակական գործիչ Մխիթար Գոշի կիսանդրին բացվեց Փաստաբանների պալատի վարչական շենքի ճակատային հատվածում: Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին  այդ ոլորտի ներկայացուցիչներն, ինչպես նաև հասարակական գործիչներ։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝  «Դատաստանագրքի» որոշ կանոններ մինչև օրս օգտագործվում են, բայց   իրավագիտության մեջ դեռ շատ խնդիրներ կան, որ պիտի լուծվեն: «Փաստաբանական […]

Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով դիմել է Գերմանիայի կանցլերին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի` հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկումներին ու քվեարկությանը: Թուրքիայի կառավարության ղեկավարը գերմանացի պաշտոնակցին հայտնել է, որ իրենք այդ հարցում Գերմանիայի կառավարությունից ու Բունդեսթագից ողջամիտ վերաբերմունք են ակնկալում: Ըստ թուրքական «Karar.com» լրատվակայքի՝ Յըլդըրըմը մասնավորապես ասել է. «Թուրքիայի կառավարությունը, Գերմանիայում […]

Ինչ կասկածանքով են ձերբակալվել բարձրաստիճան զինվորականները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է 3 անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի […]

Հայտնի է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման ժամը

Բունդեսթագում «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումները նախատեսվում է սկսել հունիսի 2-ին՝ տեղի ժամանակով 11:10-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Բունդեսթագի պաշտոնական կայքը: Քննարկումները կհեռարձակվեն Գերմանիայի խորհրդարանի ինտերնետ հեռուստատեսությամբ՝ www.bundestag.de կայքի միջոցով: Չնայած թուրքական կողմի ճնշումներին՝ «Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» (CDU/CSU) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) խորհրդարանական խմբակցությունների […]

«Ու հիմա գնում ես… Գնում ես Այդինի մոտ, ու երկուսդ էլ՝ Աստծու մոտ»

«ՄՀԵՐԸ ԿԱՆՉԵՑ Չէի մտնում ֆեյսբուք՝ գործերս էի ուզում ավարտել: Մհերն ասաց. -Ես գնում եմ, արի մի քիչ զրուցենք: Հիշեցի Այդինին ու հիմա զուգահեռում եմ երկուսիդ – դուք այս ի՜նչ նման եք իրար՝ երկուսդ էլ շշմելու լրագրող, պահանջված խմբագիր ցանկացած թերթի: Երկուսդ էլ չափազանց կարդացած ու զարգացած, բայց երբեւէ ցույց չտվող, զրույցի մեջ անտեղի չխցկվող, բայց […]

Ծխելու անդառնալի հետեւանքները․ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր: Օրվա շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված