08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հատուկենտ կրակոցներ են հնչել

Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ`բացառությամբ հարավային և արևելյան ուղղություններում հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատ ու կենտ կրակոցների: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայություն:

Ում է ընտրել Սամվել Կարապետյանի որդին. Հրապարակ

Հունիսի 4-ին «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու հարսանիքն Է։ Սարգիսն ամուսնանում Է վրացուհու հետ։ Հարսանիքը տեղի Է ունենալու Մոսկվայում, հրավիրված Է հայ քաղաքական Էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ, պաշտոնյաներ։ Սարգիսն իր հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 2013-ից նա […]

«Վանոյի Արտակը» նախկին ոստիկանապետից փո՞ղ է պոկել. Իրավունք

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրականությանը համապա­տասխանո՞ւմ են լուրերն այն մասին, որ մի քանի կայքերի հովանավոր Արտակ Գալս­տյանը, ով առավել հայտնի է Վանոյի Արտակ անվամբ, իսկ այժմ կալանավորված է շորթման կասկածանքով, իրենցից եւս փորձել է շորթել 6 հազար ԱՄՆ դոլար, Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը միայն արձագանքեց: – Չեմ ցանկանում անդրադառնալ առհա­սարակ այդ հարցերին: Մեզ […]

Հայոց հարցը վաղուց օգտագործվում է՝ Թուրքիային նեղը գցելու նպատակով․ Էրդողանի խորհրդական

Թուրքիայում թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր շրջանակներից շարունակվում են «անհանգիստ» արձագանքները` կապված Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի` հունիսի 2-ին տեղի ունենալիք քննարկմանն ու քվեարկության հետ: Հերթական անհանգստությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իհսան Շեները: Վերջինս, նշելով, որ հայոց հարցը վաղուց ի վեր օգտագործվում է Թուրքիային նեղը գցելու նպատակով, Գերմանիային խորհուրդ է […]

Ինչ է Աստված խոստանում իր սիրելիներին

Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է, Նա նրանց զորության պաշտպանն է, ուժի ամրությունն է, ապաստան է խորշակից և հովանի՝ միջօրեի տապից։ Պահպանություն է գայթակղությունից և ապահովություն գլորումից. վեհացնում է հոգին, լուսավորում աչքը, մարդկանց տալիս է բժշկություն, օրհնություն և կյանք։ Սիրաք 30:18,19

Վարչապետը ներկա է գտնվել ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացմանը /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: Այն Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարդան Հարությունյանը: Վարչապետ Աբրահամյանը ծաղիկներ է դրել հուշակոթողին և արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց […]

Մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեդալների մեծ պաշարով վերադարձավ շվեյցարական Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից: Բեռն-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձան Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, ինչպես նաև թիմի մյուս անդամները և մարզիչները`  գլխավոր  մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Մարմնամարզիկներին դիմավորելու էին եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված