04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դի է հայտնաբերվել` կտրվածվերքերով

Հունիսի 1-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բնակարանում գազի արտահոսք է եղել, […]

«Քառօրյա պատերազմն իր հետքը թողեց փոքրիկների հիշողության մեջ»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ երեխաներ, Թանկագի՛ն ծնողներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները մեր հարստությունն են, մեր ուրախությունն ու մեր ապագան: Նրանց աշխարհ գալու պահից ամբողջովին փոխվում […]

ՄԱԿ-ը կփորձի Հայաստանում բարելավել երեխաների իրավունքների պաշտպանությունը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջիկա երեք տարիներին կգործադրեն համատեղ ջանքեր՝ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ: Գործընկերները համատեղ քայլեր կձեռնարկեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելիք երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժնի կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև կուսումնասիրեն երեխաների կողմից դիմումների և բողոքների ստացման մեխանիզմը: Կմշակվեն 2016-2018թթ. երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի […]

Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում մայիսի 31-ին աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հանդիպմանը քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները, քննարկվել են հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ հանուն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շուտափույթ առաջխաղացման:  

Քաղաքական հետապնդում է. Գևորգ Սաֆարյանը չի ընդունում մեղքը

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն այսօր` հունիսի 1-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չի ընդունել  իրեն առաջադրված մեղադրանքը: «Միանշանակ չեմ ընդունում: Ես համարում եմ, որ սա քաղաքական հետապնդում է իմ նկատմամաբ: Սա քաղաքական գործ է, իրավաբանության հետ կապ չունի»,- հայտարարել է  Գեւորգ […]

Ադրբեջանի զինուժը անկանոն կրակոցներ է արձակել Տավուշի ուղղությամբ

Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Հայաստանի ՊՆ-ից  հայտնում են, որ սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ: ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները:

«Նվիրենք նրանց հեքիաթ»

«Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախագծով մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում են ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ՝ իրենց հարազատների հետ: Լուսանկարչուհի Աննա Մանասարյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող ծրագրին մասնակցում են երեխաներ ԼՂՀ-ից, Սյունիքի, Շիրակի, Արարատի մարզերից և Երևանից: Երեխաների երազանքների ու ամենանվիրական ցանկությունների իրագործմանն ուղղված բարեգործական ծրագրին միացել է նաև Երևանի քաղաքապետարանը: Երեխաների այցը մայրաքաղաք հիշարժան […]

Երեխաների հետաքրքրությունները միանգամից փոխվել են /վիդեո/

«Վերջին 5 տարիներին ինֆորմացիոն աղբյուրները ավելի լայնածավալ են դարձել: Նախկինում , եթե երեխաները հիմնականում օգտվում էին գրքերից, ապա հիմա շատացել են զարգացման կենտրոնները, կարողանում են օգտվել ինտեռնետից և ինֆորմացիքայի շառավիղը շա ավել մեծ է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Էրուդիտ» մանկական քոլեջի մանկավարժ Արմինե Թաջումանյանը: Թաջումանյանը խոսեց երեխաների հետաքրքրությունների մասին և ընդգծեց, որ […]

Չեք կարող ասել, թե ձեր երեխան ինչ կայքեր է մուտք գործում և ինչ կարող է տեսնել. մեդիափորձագետ /վիդեո/

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ընդգծեց՝ իրարամերժ են կարծիքները, թե երեխան որ տարիքից պետք է սկսի օգտվել համացանցից. այս հարցում  աշխատող աքսիոմ չկա: «Սա շատ բարդ հարց է, և իրարամերժ կարծիքներ կան: Կան երկրներ, որոնք երեխաներին շուտ են մտցնում տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտ, կան երկրներ, որոնք գտնում են, որ դա պետք է արվի ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված