26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սպանել է 33 հիվանդի /վիդեո/

Գերմանիայում տեղի հիվանդանոցներից մեկի նախկին աշխատակիցը, ով արդեն բանտում է՝ երկու հոգու սպանության համար ցմահ դատապարտման է արժանացել, կասկածվում է տասնյակ այլ մարդկանց սպանության մեջ։ Պարզվել է՝ նա 33 հիվանդի մահվան մեջ է մեղավոր, ընդ որում, նա հայտարարել է, որ այդքան մարդկանց սպանել է՝ ձանձրույթից դրդված։ Նա ասել է, որ մարդկանց մահացու ներարկումներ է արել, […]

16 միլիոն դոլար է պետք

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություններ կատարել արդեն ուժի մեջ մտած Ընտրական օրենսգրքում(առկա է նախնական քաղաքական համաձայնությունը): Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ Արթուր Սարգսյանը տեղեկացրեց, որ փոփոխությունները կյանքի կկոչվեն, եթե միջազգային կառույցները մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորեն գործընթացը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց,որ  սեպտեմբերի 1-ը քիչ ժամանակ է ամբողջական գործընթացի համար: «Մինչև սեպտեմբերի 1-ը ողջամիտ […]

Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ կստեղծվի

Կառավարության այսօրվա նիստում ՝ Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ ստեղծելու մասին որոշում կայացվեց։ Գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ գինեգործների գործող միությունը ի վիճակի չէ միասնական քաղաքականություն մշակել ոլորտի զարգացման, այդ թվում՝ արտահանման համար։ Հիմնադրամի գործունեության համար 2016-ին 103.5 մլն դրամ կհատկացվի։

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկ բրոնզե մեդալով են վերադառնում Եվրոպայի առաջնությունից

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներն ավարտեցին իրենց ելույթները Ռումինիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հունիսի 22-ին մրցագորգ դուրս եկած 4 հայ ըմբիշներից միայն 55 կգ քաշային Արարատ Մանուչարյանը հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճել, սակայն 1:2 հաշվով պարվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանին: Այսպիսով՝ հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է […]

Ավտովթարի արդյունքում «6-րդ զգայարան»-ի էքստրասենսը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր` հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Չեխովի փողոցի 38 շենքի «էյ էռ ջի» ընկերության դիմաց բախվել են Infiniti մակնիշի 37 RA 777 համարանիշի և KIA մակնիշի 10AN 555 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդ, 34-ամյա Անի Գրիգորյանը մարմնական վնասվածքներով […]

ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի

Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը ներկայացրեց որոշում՝ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ: Նախատեսվում է նստաշրջանը հրավիրել հունիսի 27-ին: Օրակարգում է ԸՕ նոր օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Որոշումն ընդունվեց:

Կառավարությունը հավանություն է տվել Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը

Հայաստանի կառավարությունը հունիսի 23–ի նիստում հավանություն է տվել Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը եւ 2016–2020 թթ. Գործողությունների ծրագրին։ Կառավարության որոշման համաձայն, ռազմավարության շրջանակներում միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկվելու է յուրաքանչյուր տարվա` ՀՀ պետական բյուջեի նախագծի եւ ՀՀ միջնաժամկետ ծախսերի 2018-2020 թվականների ծրագրի քննարկումների շրջանակներում. Ռազմավարության խնդիրները ի թիվս այլոց ներառում են. –վերարտադրողական առողջության ծառայությունները բնակչությանն առավել […]

«Correio da Manhã» պարբերականը պահանջում է, որ Ռոնալդուն ներողություն խնդրի

«Correio da Manhã» թերթը Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից ներողություն է պահանջում իր թղթակցին վիրավորելու համար,- հաղորդում է «AS»-ը: Նման պահանջ է ներկայացվել նաև Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Հիշեցնենք՝   Ռոնալդուն լրագրողի ձեռքից վերցրել էր միկրոֆոնը ու լիճը նետել:

Թուրքական բանակի ուղերձը Հայաստանին և միջազգային հանրությանը

Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Թուրքիայում այդ երկրի դեսպանատունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել, որին ողջ կազմով  ներկա է գտնվել թուրքական բանակի բարձրաստիճան հրամանատարությունը: Ընդունելությանը մասնակցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, նրա տեղակալը, ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը, ռազմաօդային ուժերի հրամանատար Աբիդին Ունալ և այլք: Բացակայել է միայն ռազմածովային ուժերի հրամանատար բանակի ծովակալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված