10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկ բրոնզե մեդալով են վերադառնում Եվրոպայի առաջնությունից

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներն ավարտեցին իրենց ելույթները Ռումինիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հունիսի 22-ին մրցագորգ դուրս եկած 4 հայ ըմբիշներից միայն 55 կգ քաշային Արարատ Մանուչարյանը հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճել, սակայն 1:2 հաշվով պարվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանին:

Այսպիսով՝ հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 1 բրոնզե մեդալով, որը նվաճել էր 60 կգ քաշային Գևորգ Խումարյանը:

Ազատ ոճային ըմբիշները իրենց մրցելույթները կսկսեն հունիսի 25-ից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ