07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավտովթարի արդյունքում «6-րդ զգայարան»-ի էքստրասենսը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր` հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Չեխովի փողոցի 38 շենքի «էյ էռ ջի» ընկերության դիմաց բախվել են Infiniti մակնիշի 37 RA 777 համարանիշի և KIA մակնիշի 10AN 555 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդ, 34-ամյա Անի Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կետրոն, որտեղից էլ տեղեկությունը հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով` KIA-ի վարորդ Ա. Գրիգորյանը «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենսներից է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ