07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իշխանական մեծահարուստները «մուծվում են», որ զենք առնենք.Հրապարակ

«Հանրային խորհուրդը որոշել է անմասն չմնալ կոռուպցիայի դեմ պայքարի շոուից: Կոռուպցիան կրճատելու և պատերազմող երկրի բյուջեն լցնելու նպատակով ՀԽ-ն մեխանիզմներ է առաջարկում, որոնք պետք է իրավական ուժ ստանան: Առաջարկում են շքեղության տուրք սահմանել նրանց համար, ովքեր դղյակներ և շքեղ շինություններ ունեն: Բացի այդ՝ պաշտոնատար անձինք իրենց եկամուտն հայտարարագրելուց հետո պետք է ներկայացնեն նաև իենց ծախսերի […]

Ծիծեռնակաբերդում՝ Հռոմի Պապի ներկայությամբ, հնչեց դուդուկի մեղեդին /ֆոտո, վիդեո/

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  Հռոմի Ֆրանցիոսկոս Պապի այցելության ժամանակ հայկական դուդուկի մեղեդին է հնչել՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի, վաստակավոր արտիստներ Գեւորգ Դաբաղյանի եւ Կամո Սեյրանյանի կատարմամբ: Ընդգծենք՝մինչ այդ՝  անմար կրակի մոտ Ամենայն Հայոց կաթողիկոսն արտասանել է տերունական «Հայր մեր» աղոթքը, որից հետո հնչել է Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված շարականը, որը հեղինակել է Գերաշնորհ Տ. Զարեհ արքեպիսկոպոս […]

Սեֆիլյանի պահանջը կատարվել է. ՀԺ

Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի առաձին խուց: Այս մասին երեկ, ի պատասխան մեր հարցին՝ հայտնեց Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի պահանջը մենախուց տեղափոխվելու վերաբերյալ, կատարվել է: Զաքարյանը երեկ է տեսակցել իր պաշտպանյալին: Նա մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ Սեֆիլյանի առողջական վիճակը լավ է, […]

Հայաստանում հացը չկա՞. ՉԻ

«Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում հացի արտադրությունը նվազել է ևս 2 տոկոսով: Եթե 2015 թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին արտադրվել է 96.3 տոննա հաց, ապա այս տարվա նույն ժամանակահատվախում այդ թիվը կազմել է 94.4 տոննա: Նկատենք, որ հացի արտադրության ծավալների հետևողական անկումը ՀՀ-ում արտագաղթի ուղղակի վկայություններից է»: Մանրամասները՝ թերթի […]

Ինչ է տանելու Պապը Հայաստանից.168 ժամ

«Երեկ սկսվեց Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան: Այցն իսկապես կարեւոր, աննախադեպ, պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է, որը ոչ միայն առաջիկա մի քանի օրերին Հայաստանը կդարձնի համաշխարհային ուշադրության ու քննարկումների առարկա, այլեւ մեծ ազդեցություն կունենա աշխարհում Հայաստանի, հայ ժողովրդի վերաբերյալ ընկալումների վրա: Առաջիկա օրերը գերհագեցած են լինելու Պապի մասնակցությամբ իրադարձություններով: Առաջիկա օրերին ուշադրությունը կենտրոնանալու […]

Միայն եւ միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել․ Ուորլիք

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայությունների առաջին համատեղ հարցազրույցը՝ ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ Դուք նոր եք վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ո՞րն էր այս հանդիպման գլխավոր նվաճումը, կարծում եք, որ այժմ հնարավոր է երաշխավորել խաղաղություն շփման գծում։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի Ձայնի հայկական եւ ադրբեջանական ծառայություններից […]

Հռոմի Պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր /վիդեո/

Այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան պետական այցով Հայաստանում գտնվող Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հռոմի Պապը հուշահամալիր է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոս Գագեգին Բ-ի ուղեկցությամբ: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարին Ծիծեռնակաբերդում դիմավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հուշակոթող տանող ճանապարհի երկայնքով կանգնած են երեխաներ, որոնց […]

Թող Աստված մեզ փրկի շտապող քահանաներից

Թող Աստված մեզ փրկի ավազակներից, ովքեր, ինչպես հայտնի է, քիչ չեն։ Թող Նա մեզ փրկի միշտ շտապող քահանաներից, ովքեր ժամանակ չունեն լսելու, տեսնելու, քանզի նրանց շտապեցնում են գործերը։ Թող Աստված մեզ պահի դպիրներից, ովքեր ուզում են հավատն առ Հիսուս Քրիստոս բացատրել մաթեմատիկական չորությամբ։ Թող Տերը մեզ սովորեցնի կանգ առնելու հմտությունը, ինչպես նաև «ձեռքերը կեղտոտելու» ավետարանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված