03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հռոմի Պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր /վիդեո/

Այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան պետական այցով Հայաստանում գտնվող Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հռոմի Պապը հուշահամալիր է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոս Գագեգին Բ-ի ուղեկցությամբ:

Կաթոլիկ եկեղեցու ղեկավարին Ծիծեռնակաբերդում դիմավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Հուշակոթող տանող ճանապարհի երկայնքով կանգնած են երեխաներ, որոնց ձեռքերում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների սրբապատկերը:

Հնչեց Վատիկանի պետական օրհներգը, որից հետո Սրբազան Քահանայապետն և իր պատվիրակությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ամենայն Հայոց Հայրապետի ուղեկցությամբ իջան անմար կրակի մոտ:

Անմար կրակի մոտ Ամենայն Հայոց կաթողիկոսն արտասանեց տերունական Հայր մեր աղոթքը, որից հետո հնչեց Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված շարականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ