28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Դժվար է գտնել որևէ մեկին, ով կհավասարվի նրան. Հռոմի Պապը՝ Նարեկացու մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցող Սուրբ Պատարագի ժամանակ անդրադարձավ Նարեկացուն: Խոսելով նրա մասին՝ Հռոմի Պապն ընդգծեց. «Նա կարապետը և մարգարեն էր աստվածային ողորմության, դժվար է գտնել որևէ մեկին, ով կհավասարվի նրան: Նա ամեն ինչ վերածում է աստվածային սիրո վստահ պաղատանքի` հաստատելով, որ Աստված պարգևների բաշխողն է, ուրախության թռիչք, անհամեմատելի քնքշություն, հորդառատ ողորմություն: […]

Պապն արտասանեց Ցեղասպանություն բառը․ միջազգային մամուլն արձագանքում է

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երեւանում իր ելույթի ժամանակ կրկին օգտագործեց Ցեղասպանություն բառը։ Նշենք, որ միջազգային մամուլը մինչ այդ կանխատեսում էր, որ Պապը այդ բառը չի արտասանի՝ Անկարայի հետ հարաբերություններն ավելի չփչացնելու համար։ Սակայն Ֆրանցիսկոս պապը փոխեց նախապես գրված ելույթը՝ արտասանելով Ցեղասպանություն բառն ու դատապարտելով այն։ New York Times-ը այս կապակցությամբ նշել է, որ Պապը շեղվել է […]

Շանթի որդին Հռոմի Պապին ասելիք ուներ. բերման ենթարկվեց

Ոստիկանությունը հերքում է, թե անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, Գյումրիում այսօր՝ հունիսի 25-ին, բերման են ենթարկվել: Henaran.am-ը  ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտեց տարածված տեղեկությունը, որը հերքվեց` սուտ լուրեր են: Նշենք, որ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  Շահենը պատրաստվում էր սուրբ պատարագ մատուցելու համար Գյումրիում […]

Սերը քրիստոնյայի այցեքարտն է. Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրու  Վարդանանց հրապարակում տեղի ունեցող Սուրբ Պատարագի ժամանակ հանդես եկավ ելույթով: «Այսօր գտնվում ենք այստեղ` Աստծուն շնորհակալություն հայտնելու, որ բազում մարդկանց օգնեց երկիրաշարժից հետո վերականգնելու համար իրենց կյանքը` հսկայական դժվարություններով հանդերձ: Միշտ առկա է փորձությունը` հավատը անցյալի գեղեցիկ մի բանի վերածելու: Հավատը, եթե պատմության դիվաններում պահվի, այն կկորցնի իր կենսունակ ուժը: Հավատը […]

Ողբերգական վթար Արթիկի ճանապարհին. կա զոհ և վիրավորներ

Հունիսի 25-ին, ժամը 05.20-ին տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Բելառուս» մակնիշի (առանց պետհամարանիշի) տրակտորը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Փ.) դուրս է […]

Հռոմի պապն օրհնեց Գյումրու Վարդանանց հրապարակում հավաքված հավատացյալներին

Ինչպես արդեն հայտնել ենք, Հռոմի Պապը Վարդանանց հրապարակում լատինական ծեսով Սուրբ Պատարագ է մատուցում: Արարողության համար հատուկ կառուցվել է 26 մետր երկարությամբ խորան, որի գագաթին տեղադրված է 2 մետր բարձրությամբ խաչ: Բացի Հռոմի Պապից՝ արարողությանը մասնակցում է 100 հոգևորական: Պատարագը մատուցվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի աղոթակցությամբ: Պատարագի հիմքում ընկած է հաղորդության սկզբունքը: Հռեմի Պապը, հոգևոր […]

Հայաստան կայցելի Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը

Հունիսի 27-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը: Բուլղարիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նախատեսված է հանդիպում ՀՀ Ազգային ժողովի ղեկավարի հետ: Հունիսի 27-ին կկայանան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դանիել Միտովը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

Հրադադարը նորից խախտվել է

Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Գյումրիում մեկնարկել է Սուրբ Պատարագը /ֆոտո/

Գյումրու Վարդանանց հրապարակում մեկնարկել է Սուրբ պատարագը: Այն կտամուցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը՝ լատինական ծեսով: Հրապարակում արդեն  հազարավոր հավատացյալներ են հավաքվել: Սուրբ պատարագից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված