12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Լավրովը կժամանի Երեւան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կժամանի Հայաստան՝ հուլիսի 4-ին Երեւանում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու։ Այդ մասին այսօր տեղեկացրել է է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը։ «Նախարարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների գնահատականի հարցերը եւ միջազգային հարթակում համագործակցությունը»,– ասել է Զախարովան։

«Թալին» ջոկատի հրամանատարը որոշել է համաժողովրդական շարժում ստեղծել /վիդեո/

Այսօր`հունիսի 28-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը տեղեկացրեց, որ համաժողովրդական շարժման նոր փուլի ձևավորման փնտրտուքների մեջ է: Կարապետյանը տեղեկացրեց , որ Թալինի կուլտուրայի տան դահլիճում օրերս հավաքել է իր մոտ հարյուր  ընկերներին և հավաքի ընթացքում քննարկվել են  տարբերակներ՝ հայ ժողովրդին «էս վիճակից»հանելու համար: «Հարյուր հոգուց ավել մարդ կար`դեռ շատերն էլ ֆինանսական պատճառով […]

Ինչքան կարելի է աշխատավարձ պահանջել չաշխատած տարիների համար

Մինչ կառավարությունը փորձեր է անում ներդրողներ գտնել «Նաիրիտի» համար, գործարանի նախկին աշխատակիցների բողոքները չեն դադարում։ Վերջերս էլ նրանք վերստին հիշել են ժամանակին չվճարված աշխատավարձերի դիմաց կուտակված տոկոսագումարների մասին, որոնցից հրաժարվել էին սեփական կամքով։ Անցած տարի ի վերջո կառավարությանը հաջողվեց վճարել «Նաիրիտի» աշխատողների տարիներ շարունակ կուտակված աշխատավարձերի պարտքերը։ Թվում էր, թե դրանով աշխատավարձերի հետ կապված դժգոհությունները […]

«Գրված էր, որ եթե չեք ուզում աղջիկ երեխա ունենալ, ապա դիմեք այս հեռախոսահամարով»

ԱԺ-ում  մեկնարկեց Մարդու վերարտադրողությանն, առողջության և վերարտադրողական իրավունքի մասին օրենքում փոփոոխություններ կատարելու մասին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծի քննարկումը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են որոշակի շտկումներ: «Սոցիալական տարբեր կայքերում, նաև փողոցներում տարբեր հայտարարություններ են փակցվում, որոնցից մեկին հանդիպել եմ վերջերս, որ առաջարկում են  գաղտնի այդպիսի […]

Վթարային ջրանջատում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի  Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սեյրան Օհանյանի կինը չի մերժել զինվորի խնդրանքը /ֆոտոշարք/

Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Եսայանը նամակով դիմել էր Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ հանդիպելու խնդրանքով: Չմերժելով զինվորի խնդրանքը՝ Ռուզաննա Խաչատրյանը սիրով ընդունեց նրան: Ջերմ զրույցի ընթացքում Ռուբենը անկեղծորեն պատմեց ծառայության, ապրիլյան պատերազմի ժամանակ իր կրած դժվարությունների, սիրած աղջկա և այն երազանքի մասին, որ կցանկանար հանդիպել […]

Շարմազանովը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հրավիրեց ֆուտբոլ խաղալու

Այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում հավատրամագրված լրագրողներին հուլիսի 4-ին հրավիրեց ֆուտբոլ խաղալու՝ վստահեցնելով, որ իրենք հաղթելու են լրագրողներին: Լրագրողները հիշեցրին՝ նախորդ տարի պատգամավորները պարտվեցին: ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ՝ ամենակարևորը գաղափարն է, բայց սեփական ժողովրդի շահերը պաշտպանող լրատվամիջոցներին պարտվելը ամոթ չէ մեզ համար, ես հույս ունեմ՝ այս […]

Ջերմաստիճանը կնվազի կնվազի 3-4 աստիճանով

Եղանակը Հայաստանում Հանրապետության տարածքում` Հունիսի 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-3-ը շրջանների մեծ մասում՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված