05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Թալին» ջոկատի հրամանատարը որոշել է համաժողովրդական շարժում ստեղծել /վիդեո/

Այսօր`հունիսի 28-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը տեղեկացրեց, որ համաժողովրդական շարժման նոր փուլի ձևավորման փնտրտուքների մեջ է:

Կարապետյանը տեղեկացրեց , որ Թալինի կուլտուրայի տան դահլիճում օրերս հավաքել է իր մոտ հարյուր  ընկերներին և հավաքի ընթացքում քննարկվել են  տարբերակներ՝ հայ ժողովրդին «էս վիճակից»հանելու համար:

«Հարյուր հոգուց ավել մարդ կար`դեռ շատերն էլ ֆինանսական պատճառով չկարողացան գալ:Ներկաներին ես կոնկրետ հարց դրեցի`Դուք համաձայն էք,որ Հայաստանում հաստատվի կարգ ու կանոն, բարեկեցիկ կյանք և Հայաստանը դարցնենք հարուստ երկիր, -բոլորը միաձայն իրենց համաձայնությունը տվեցին»,-նշեց ազատամարտիկը:

Ազատամարտիկը զայրացած է, քանի որ իր խոսքով այս օրերին շատ բացեր է արձանագրել.

«Ինձ իրավունք տվողը հայ ժողովուրդն է, ուժ տվողը հայ ժողովուրդն է և թույլտվություն տվողը հայ ժողովուրդն է:Ես կատարել եմ,կատարում եմ և կատարելու եմ իմ պարտքը հայ ժողովրդի հանդեպ` թե պատերազմի դաշտում, թե խաղաղություն կոչված այժմյան իրավիճակում»:

Անդրադառնալով քառօրյա պատերազմին Կարապետյանը նշեց, որ ինքը ապրիլի  2-ից պարբերաբար եղել է դիրքերում և փաստեց, որ հայ զինվորը երբեք պարտություն չի կրել և այս անգամ էլ առասպելական հաղթանակ է տարել:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ