07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իշխանությունը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալը ազատվել է կալանքից

Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը հունիսի 28-ին փոխվել է առողջական խնդիրների պատճառով: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից: Նշենք, որ Մելս Չիլինգարյանը  կալանավորվել էր հունիսի 3-ին: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելս  Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը մեղադրվում են […]

Մանր խորամանկություն. Առավոտ

Ընտրական օրենսգրքի որոշ կետերում համա­ձայնեցված տարբերակի ընդունումից հետո իշխանություններն ունեն հրաշալի պատրվակ այդ կետերից հրաժարվելու ասելով, թե եվրոպա­ցիները փող չեն տալիս: Բրիտանիայի հան­րաքվեն էլ է դրան «նպաստում» ԵՄ-ի գլուխը խառն է, ձեզանով ժամանակ չեն ունենա զբաղ­վելու: Պարզ է, որ իշխանություններին ավելի հարմար է ընտրություններ անցկացնել առանց նույնականացման քարտերի 1 միլիոն 300 հա­զար Հայաստանում չեղած «ընտրողով», […]

«Ջրի մեջ սաղ սատկած կենդանիներ են». Ժամանակ

Արդեն հինգ օր է անցել Արթիկի հեղեղումից, սակայն քաղաքում հեղեղի հետե­ւանքները դեռեւս վերացված չեն: ձեղեղից հետո ինչ ար­վել, բնակիչների ձեռքով է արվել, իսկ պետական աջակցություն մինչ օրս քա­ղաքին չի ցուցաբերվել: Արթիկցիներից մեկը «ժամա­նակին» ասաց, «էս ապրել չի, քանի օր ա անցել, բայց ջուրը հլը իմ տան դռնով ա անց­նում: Ջրի մեջ սաղ սատկած կենդանիներ են, […]

Կենտրոնական բանկը սպանում է. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկի պահվածքը այլևս դադարում է էկ­զոտիկ լինելուց: Չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ այդ պահվածքը արդեն շոշափում է մեր երկրի անվտանգու­թյունը: Խոսքը, իհարկե, այսպես կոչված վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին է: Առանց տնտեսագիտա­կան տերմիններ բերելու ընդամենը նշենք, որ ԿԲ-ն այսօր ու­նի բոլոր հնարավորությունները վարկերի տոկոսները կտ­րուկ նվազեցնելու եւ դրանով Հայաստանի տնտեսությունը աշխուժացնելու համար, բայց սկզբունքորեն […]

Խոշոր ահաբեկչություն Ստամբուլի օդանավակայանում․ կան տասնյակ զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ /վիդեո/

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում երեկ երեկոյան խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, միանգամից մի քանի մահապարտներ կրակ են բացել օդանավակայանում, ապա պայթեցրել են իրենց, հայտնում է kp.ru-ն։ Ներկայումս, նախնական տեղեկություններով, ահաբեկչության հետեւանքով կա 36 զոհ և 197 վիրավոր, սակայն նրանց թիվը գնալով ավելանում է։ Ահաբեկչությունից անմիջապես հետո օդանավակայան է ժամանել երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց […]

Այն ամենը ինչ դուք խոսում եք՝ Աստված լսում է

Այն ամենը ինչ դուք խոսում եք՝ Աստված լսում է: Մի անգամ Մովսեսի քույրն ու եղբայրն իրար մեջ Մովսեսի դեմ խոսեցին: Աստվածաշունչն ասում է, «Տերը լսեց դա» (Թվ. 12:2): Եթե դուք մարդկանց մասին օրհնություն խոսեք, օրհնություն էլ կհնձեք: Իսկ եթե անարգանք, դատել, բաժանում, ձեռ առնել ու սարկազմ խոսեք, նույնն էլ կհնձեք: Սիրելի մարդիկ, սովորեք հնազանդեցնել ձեր […]

Թուրքիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» ժողովում վարչապետ Բինալի Յըլդըրըմըն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը, վարչապետ Յըլդըրըմը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեկնարկի մասին: Վարչապետը, շնորհակալություն է հայտնել տարածաշրջանային երկերների, մասնավորապես Ղազախստանի և Ադրբեջանի ղեկավարներից՝ նշելով, որ գործընթացի սկսման գործում մեծ ջանքեր են գործադրվել: Հիշեցնենք, […]

«Մեսսին ոտքի կկանգնի»

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն վստահ է ՝ Լիոնել Մեսսին շուտով հոգեբանորեն կվերականգնվի։ Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիից կրած պարտությունից հետո Մեսսին հավաքականից հեռանալու մտադրության մասին պատմել էր լրագրողներին: «Հասկանում եմ, որ այդ պարտությունը Լեոյի համար շատ ծանր հարված է եղել, բայց ես գիտեմ, թե նա որքան ուժեղ ու մարտական ոգի ունի։ Մեսսին ոտքի […]

Սարսափելի ու գեղեցիկ․ աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը /վիդեո/

Կես կիլոմետր երկարություն, գլխապտույտ առաջացնող բարձրություն, անհավանական գեղեցկություն եւ միեւնույն ժամանակ սարսափ։ Չինաստանում պատրաստվում են բացել աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը։ Բացումը տեղի կունենա մեկ ամսից, կամուրջի հեղինակները վստահեցնում են՝ այն բացարձակ անվտանգ է, կարող է մինչեւ 30 հոգու պահել։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված