11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» ժողովում վարչապետ Բինալի Յըլդըրըմըն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը, վարչապետ Յըլդըրըմը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեկնարկի մասին: Վարչապետը, շնորհակալություն է հայտնել տարածաշրջանային երկերների, մասնավորապես Ղազախստանի և Ադրբեջանի ղեկավարներից՝ նշելով, որ գործընթացի սկսման գործում մեծ ջանքեր են գործադրվել:

Հիշեցնենք, որ երեկ Կրեմլը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը նամակ էր հղել ռուս գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին՝ ներողություն խնդրելով թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը խոցելու համար:

Իսկ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Էրդողանը նամակում ներողություն է խնդրել խոցված ինքնաթիռի սպանված օդաչուի հարազատներից:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ