15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչքան կարելի է աշխատավարձ պահանջել չաշխատած տարիների համար

Մինչ կառավարությունը փորձեր է անում ներդրողներ գտնել «Նաիրիտի» համար, գործարանի նախկին աշխատակիցների բողոքները չեն դադարում։ Վերջերս էլ նրանք վերստին հիշել են ժամանակին չվճարված աշխատավարձերի դիմաց կուտակված տոկոսագումարների մասին, որոնցից հրաժարվել էին սեփական կամքով։

Անցած տարի ի վերջո կառավարությանը հաջողվեց վճարել «Նաիրիտի» աշխատողների տարիներ շարունակ կուտակված աշխատավարձերի պարտքերը։ Թվում էր, թե դրանով աշխատավարձերի հետ կապված դժգոհությունները կդադարեն։ Սակայն պարզվում է այնքան էլ այդպես չէ։ Այժմ էլ նաիրիտցիները պահանջում են քրեական գործ հարուցել գործարանի տնօրինության դեմ՝ այն պատճառաբանությամբ, որ ժամանակին իրենց պարտադրել են հրաժարվել չվճարված աշխատավարձերի նկատմամբ հաշվարկված տոկոսներից։

Անկախ նրանից, թե ինչ նպատակ է հետապնդում  նաիրիտցիների հերթական բողոքը, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ։ Այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է «Նաիրիտը»՝ կուտակելով մեծ չափերի հասնող պարտքեր, շատ բանով նաեւ ընկերության աշխատակիցների նկատմամբ ժամանակին ցուցաբերված չափազանց բարյացկամ վերաբերմունքի հետեւանք է։

Ինչպես հայտնի է, «Նաիրիտը» չի աշխատում սկսած 2010թ.։ Չնայած դրան, սոցիալական խնդիրներից ելնելով, երկար ժամանակ գործարանում հաշվառվել են մի քանի հազար աշխատողներ։ Նրանց մեծ մասը գտնվելով հարկադիր պարապուրդում՝ շարունակել է վճարվել։ Այլ կերպ ասած, չաշխատելով աշխատավարձ է ստացել կամ աշխատավարձի պարտք կուտակել ընկերության վրա։

Թե որքանո՞վ է արդարացված առանց աշխատելու աշխատավարձ պահանջելը, այլ հարց է։ Ամեն դեպքում, հաշվի առնելով առկա սոցիալական իրավիճակը՝ որոշվեց ամբողջությամբ մարել նաիրիտցիների պարտքերը։ Դրանից հետո արդյո՞ք տեղին է բարձրացնել, ըստ էության սեփական աշխատանքով չվաստակած աշխատավարձերի ուշացումների դիմաց հաշվարկված տոկոսների խնդիրը։

Այս հարցի պատասխանն անշուշտ ակնհայտ է։ Հատկապես որ, նախկինում կատարված ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի վճարման համար չաշխատող եւ նյութական ու ֆինանսական արդյունք չստեղծող գործարանը կուտակել է բավական մեծ գումարի պարտքեր, այլ ընկերությունների ու պետության նկատմամբ՝ նաեւ այդ պատճառով հայտնվելով գործունեությունը վերականգնելու խնդիրների առջեւ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ