11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լեւոն Հայրապետյանի համար Երևանում ցույցեր եւ նստացույցեր են լինելու/վիդեո/

Մոսկվայում խարդախության համար չորս տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Հայրապետյանի համար Երեւանում ցույցեր եւ նստացույցներ են անցկացվելու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: «Ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ որ «Զվարթնոց» օդանավակայանում բոլորս կդիմավորենք Լեւոն Հայրապետյանին: Ինքս էլ նստացույցեր եմ կազմակերպելու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց»,- տեղեկացրեց Մակարյանը: Ըստ իրավապաշտպանի` Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է համապատասխան […]

Ստատուս-քվոյի փոփոխման համար պետք է մեկ քայլ. Շարմազանով

Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Սերժ  Սարգսյանը շատ կարևոր ուղերձներ հղեց ԼՂՀ խնդրի  կարգավորման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝  Սերժ Սարգսյանն իր ելույթում շեշտել ՝   Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ խաղաղության կողմնակիցն են: «Մենք մեր հասարակությանը պետք է պատրաստենք խաղաղության: Այդ խաղաղությունը պետք է […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  այցելել է Արմավիրի մարզ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախարարը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում: Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո  հարցը կներկայացվի կառավարության կքննարկմանը : Այնուհետև նախարարն ուղևորվել է Արագածոտնի մարզ: ՀՀ […]

Պորտուգալիայի հավաքականը` ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն

Պորտուգալիայի հավաքականը  առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում պարտության մատնեց Ֆրանսիայի ազգային թիմին: Ֆուտբոլասերները հիմնական ժամանակում գոլերի ականատես չդարձան, բայց լրացուցիչ երկրորդ խաղակեսի 109-րդ րոպեին պորտուգալացիների կիսապաշտպան Էդերը հեռահար հարվածով անակնկալի բերեց ֆրանսիացիների դարպասապահ Լյորիսին: Այդպիսով, Պորտուգալիայի ընտրանին լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց դաշտի տերերին ու […]

Ախալքալաքում մորը եւ մանկահասակ երեխաներին սպանված են հայտնաբերել /վիդեո/

Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում, հարեւանները 37-ամյա կնոջ եւ նրա 18, 16 եւ 5 տարեկան երեխաների դիերն են հայտնաբերել։ Ինչպես տեղեկացնում է Рустави2-ը, մայրն ու 18 եւ 16 տարեկան դուստրերը մահացել են գլխի հատվածում մահացու հարվածների հետեւանքով, իսկ 5-ամյա փոքրիկը խեղդամահ է եղել։ Ընտանիքի հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքների է։ Տեղացիները նշել են, որ կանայք նաեւ […]

Մեկ ամսով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016 թվականի հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Գազպրոմ Արմենիայից»  հայտնում են, որ գազամատակարարման դադարեցման նպատակը Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի  վնասված հատվածներում վերականգնողական,  գծային փականների փոխարինման, ինչպես նաեւ սողանքի շրջանում  գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման   աշխատանքներ կատարելն է: Հայաստանի […]

Հակառակորդը այս գիշեր հրադադարի պանպանման ռեժիմը խախտել է 14 անգամ

Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պանպանման ռեժիմը խախտել է 14 անգամ՝ ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Կարկուտը գլուխս ջարդեց, ոնց որ երկաթ լիներ».ուժեղ կարկուտ Երևանում/վիդեո/

Այս պահին ուժեղ կարկուտ է տեղում նաև Երևանում: Անցորդները պատսպարվելու տեղ են փնտրում: «Կարկուտը գլուխս ջարդեց, ոնց որ երկաթ լիներ»,-Henaran.am-ի տեսախցիկը տեսնելով ասաց մի երիտասարդ: Մանրամասները՝ տեսանյութում:

Հալեպը կրկին հայտնվել է ռումբերի և հրթիռների տարափի տակ

Հալեպում հուլիսի 10-ի առավոտվանից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Գանձասար պարբերականը` հայտնելով, որ ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն ուժգին կերպով ցնցվել է: Պուսթան ալ Քասըր, Մունշիէ, Ճըտեյտե, Սեյֆ ալ Տաուլե, Աշրաֆիէ, Շեյխ Թահա, Սաատ Ալլահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված